Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինքնակարանտին». խանութները սրբելու կարիք չկա, շաքարն ու ալյուրը կբավականացնի մեկ տարի

Մարտ 02,2020 15:44

Ինչ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի առաջին դեպքը, մարդիկ խուճապահար գնումներ են անում, «սրբում» խանութները, սնունդ են պահեստավորում, «ինքնակարանտինի են» պատրաստվում: Հավանաբար, բժշկական դիմակների դեֆիցիտը, ուսումնական փակ հաստատությունները հարեւան երկրներում կորոնավիրուսի դեպքերն էլ աչքի առաջ ունենալով, մարդիկ մտադիր են մնալ տանը՝ մինչեւ չանցնի վտանգը:

Բայց Գեղամ Գեւորգյանը, որն այսօր վստահեցրել էր՝ նոր դիմակների խմբաքանակ եթե գա՝ թանկ է վաճառվելու, իսկ խոշոր դեղատները ամենեւին չեն էլ թանկացրել դիմակները, ասուլիսին հորդորեց՝ խանութներից խուճապահար գնումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

ՏՄՊՊՀ նախագահը նաեւ վստահեցրեց՝ Հայաստանում շաքարավազի ծավալն այնքան շատ է, որ 1 տարի կբավականացնի, նույնը ալյուրի դեպքում է. «Կոչ եմ անում քաղաքացիներին այդ գործողություններին չդիմել, որեւէ ապրանքի գծով այս պահին չունենք որեւէ անհանգստացնող երեւույթ»:

Իրանից էլ այն ծավալով ապրանք չենք ներկրում, ինչպես Գեւորգյան ասաց, որ շուկայում հնարավոր դեֆիցիտ կամ խոչընդոտ առաջացնի:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031