Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կոնգրեսական Փալոնն առաջարկել է կասեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին և մեծածավալ օգնության կոչ արել Հայաստանի և Արցախի համար

Մարտ 02,2020 15:35

Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, Կոնգրեսական Ֆրենկ Փալոն կրտսերը (Դեմոկրատ, Նյու Ջերսի) ներկայացրեց վկայություն Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովի Պետական, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի ենթահանձնաժողովին` հայցելով ԱՄՆ-ի ուժեղացված պարտավորություն ժողովրդավարության հաստատման և Հայաստանի Հանրապետության հետ առևտրային հարաբերությունների ուղղությամբ, ինչպես նաև նպաստել խաղաղության Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) համար՝ 2021թ.-ի ֆինանսական տարվա Հատկացումների օրինագծի միջոցով:

Իր վկայությունում Կոնգրեսական Փալոնը ընդգծեց The HALO Trust-ի կյանք փրկող աշխատանքի՝ ականազերծման և չպայթած հրետանային զինամթերքի մաքրման կենսական ջանքերն Արցախում, ինչպես նաև հայցեց 1,5 միլիոն դոլար՝ Արցախում ականազերծման և ականների ռիսկերի մասին կրթության ծրագրերի համար՝ քաղաքացիական կյանքեր պաշտպանելու և տարածաշրջանում այս ծրագրի ծայրահեղ կարևոր աշխատանքը շարունակելու նպատակով:

Հայաստանում ժողովրդավարական կառավարման բարելավման վերաբերյալ, Կոնգրեսական Փալոնը ուշադրություն հրավիրեց քաղաքացիական հասարակությանն ու ժողովրդավարական ինստիտուտներին աջակցելու ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից ձեռնարկված քայլերին` հայտարարելով. «Միացյալ Նահանգների Կոնգրեսը կարող է օգնել այս գործընթացին՝ ապահովելով, որ մենք տրամադրում ենք թիրախավորված աջակցություն երկրի շարունակական ժողովրդավարական անցման ընթացքում»:

Նա հայցեց Ենթահանձնաժողովին հատկացնել 100 միլիոն դոլար Հայաստանին՝ տնտեսական, կառավարման, օրենքի գերակայության և անվտանգության աջակցության համար:

Բացի այդ, նա շեշտեց ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին և Հայաստանին տրամադրվող ռազմական օգնության անհանգստացնող անհավասարությունը և առաջարկեց, որպեսզի Միացյալ Նահանգները կասեցնի ռազմական օգնությունը Ադրբեջանին, մինչ նրա կառավարությունը չդադարեցնի հարձակումները Հայաստանի և Արցախի դեմ և չհամաձայնվի շարունակվող հակամարտության խաղաղ կարգավորման:

Վերջին երկու տարվա ընթացքում հաղորդվում է, որ Ադրբեջանը ստացել է 100 միլիոն դոլար անմիջապես Միացյալ Նահանգների պաշտպանության դեպարտամենտից:

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031