Լրահոս
Օրվա լրահոսը

«Քննարկումից 30 րոպե առաջ պատասխան գրություն ուղարկելն անընդունելի է, նախարարին փոխանցե՛ք». Արսեն Թորոսյանը ԱԺ պատգամավորներին բարկացրել է ու օրենք խախտել

Մարտ 02,2020 15:10

Ինչպես տեղեկացրել ենք, ՁԻԱՀ-ի կանկարգելման կենտրոնի աշխատակիցները բողոքի ցույցեր են սկսել կառավարության շենքի մոտ, այսօր էլ նրանք ԱԺ շենքի մոտ էին:

Աշխատակիցները դեմ են, որ կենտրոնը միավորվի Նորքի ինֆեկցիոն կենտրոնի հետ:

Այսօր ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովում աշխատանքային քննարկում էր կազմակերպվել այս թեմայով:

Քննարկմանը պետք է ներկա լիներ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ու հիմնավորումներ ներկայացներ, սակայն նախարարության գլխավոր քարտուղարի պարտականություններ կատարող Լուսինե Քոչարյանը տեղեկացրեց, որ նախարարն արեն երկու օր է՝ 24-ժամյա ռեժիմով է աշխատում, միջգերատեսչական խումբ է աշխատում կորոնավիրուսի կանխարգելման հետ կապված, դրա համար չի կարողացել գալ:

Նարեկ Զեյնալյանը դժգոհ էր, քանի որ հանձնաժողովը նախարարին քննարկման համար գրություն էր ուղարկել փետրվարի 6-ին, պատասխանը ստացել են այսօր՝ քննարկումից 30 րոպե առաջ. «3 շաբաթվա ընթացքում պետք էր պատասխանել գրությանը, ըստ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի ու քննարկումից 30 րոպե առաջ պատասխան գրություն ուղարկելն անընդունելի է, նախարարին փոխանցե՛ք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031