Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եվրոպայի առաջնությանը Հայաստանի թիմը մեդալների քանակով գրավեց 8-րդ հորիզոնականը

Մարտ 02,2020 15:02

Ս.թ.-ի փետրվարի 23-ից մարտի 3-ը տեղի ունեցավ Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցեցին Հայաստանի լավագույն 16 մարզիկները: Հայ հրաձիգներն Եվրոպայի առաջնությանը պատշաճ հանդես գալու համար մասնակցեցին նույն քաղաքում կայանալիք ուսումնամարզական հավաքին:

Փետրվարի 25-ին, վազող թիրախ, նորմալ վազք, կանանց անհատական պայքարում 16-ամյա Գոհար Հարությունյանը  549 միավորով գրավեց 7-րդ հորիզոնականը: Թիմային պայքարում 3 մարզուհիները միասին գրավեցին 3-րդ հորիզոնականը: Գոհար Հարությունյանի այս ցուցանիշը պաշտոնապես հաստատվեց, որպես Եվրոպայի ռեկորդ՝ մինչև 21 տարեկան հրաձիգների պայքարում:

Փետրվարի 26-ին, վազող թիրախ, խառը վազք, երիտասարդ տղաների անհատական պայքարում Գյումրու համայնքապետարանի հրաձգության մարզադպրոցի մարզիչ Հովհաննես Մարգարյանի մարզիկ 17-ամյա Գոռ Խաչատրյանը 382 միավորով 1-ին տեղը կիսեց ուկրաինացի մարզիկ Դենիս Բաբլյուկի հետ:  Նման դեպքում առաջին տեղ է ընկնում առավելագույնս շատ կենտրոնական 10 կպած մարզիկը, բայց մեր հայ հրաձիգը և Ուկրաինայի ներկայացուցիչը 40 կրակոցում խոցել էին հավասար քանակով  կենտրոնական 10: Այս պարագայում 1-ին  տեղը կիսած մարզիկները կրակում են լրացուցիչ 2 կրակոց: Բայց տվյալ դեպքում էլ Գոռ Խաչատրյանը չզիջեց իր տեղը և շարունակեցին այնքան, մինչև Գոռը ապացուցեց իր արժանի և ուժեղագույն լիները:

Գոռ Խաչատրյանը՝ խոցելով 382 միավոր, դարձել է ոչ միայն Եվրոպայի չեմպիոն, այլ նաև լրացրել է Միջազգային կարգի սպորտի վարպետի նորմատիվը:

Նույն օրը՝ փետրվարի 26-ին, Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի մարզիչ Արմեն Սիմոնյանի սան 15-ամյա  Նարե Գաբրիելյանը ատրճանակ ձևի երիտասարդների պայքարում 90 մասնակցից խոցելով 568 միավոր գրավել է 6-րդ հորիզոնականը:

Փետրվարի 25-ին և 27-ին վազող թիրախ նորմալ վազք և խառը վազք վարժություններում Լիլիթ Մկրտչյանը, Գոհար Հարությունյանը և Արուսյակ Գրիգորյանը գրավեցին 2-ական թիմային 3-րդ տեղեր:

Հայաստանի թիմը Եվրոպայի առաջնությանը մեդալների քանակով գրավեց 8-րդ հորիզոնականը:

Մրցմանը անձամբ ներկա էր Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը:

Մարզիկները կվերադառնան հայրենիք մարտի 2-ից լույս 3-ի գիշերը՝ ժամը 04:30:

ՀՀ հրաձգության հավաքական թիմ.

  1. Սեյրան Նիկողոսյան – գլխավոր մարզիչ
  2. Անդրանիկ Այվազյան – մարզիչ
  3. Ռազմիկ Մինասյան – մարզիչ
  4. Հրաչիկ Բաբայան – հրացան /մեծահասակ/
  5. Քրիստիան Լաուեր – ատրճանակ /մեծահասակ/
  6. Իրինա Լաուեր – հրացան /մեծահասակ/
  7. Ալլա Պողոսյան – հրացան /մեծահասակ/
  8. Զավեն Իգիթյան – ատրճանակ /մեծահասակ/
  9. Նորայր Առաքելյան – ատրճանակ /մեծահասակ/
  10. Էլմիրա Կարապետյան – ատրճանակ /մեծահասակ/
  11. Հովհաննես Մարգարյան – վազող թիրախ /մեծահասակ/
  12. Լիլիթ Մկրտչյան – վազող թիրախ /մեծահասակ/
  13. Արուսյակ Գրիգորյան – վազող թիրախ /մեծահասակ/
  14. Գոհար Հարությունյան – վազող թիրախ /մեծահասակ/
  15. Հայկ Բաբայան – հրացան /երիտասարդ/
  16. Վրեժ Թորոսյան – հրացան /երիտասարդ/
  17. Նարե Գաբրիելյան – ատրճանակ /երիտասարդ/
  18. Գոռ Խաչատրյան – վազող թիրախ /երիտասարդ/

Հայաստանի հրաձգության ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031