Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՄՊՊՀ նախագահ. «Որեւէ խոշոր ընկերություն բժշկական դիմակի գին չի բարձրացրել»

Մարտ 02,2020 12:46

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը անցած մեկ շաբաթում 90 խոշոր դեղատներում դիտարկում է կատարել. պետք է պարզեր բժշկական դիմակների եւ այսպես ասած՝ ալկոգելի դեֆիցիտի եւ թանկացման պատճառները:

Հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանն այսօր հրավիրված ասուլիսում ասաց, որ ՀՀ-ից դիմակների արտահանում է իրականացվել, դրանք մասնավոր ընկերություններ էին՝ գնել եւ արտահանել են, դրանք ներմուծող խոշոր ընկերություններ չեն:

Գեւորգյանը վստահեցրեց՝ որեւէ խոշոր ընկերություն դիմակի գին չի բարձրացրել. «Կան ցանցեր, որտեղ ընդհանրապես դիմակ գոյություն չունի, բայց գին չեն բարձրացրել: Այսինքն, այն տեղեկատվությունը, որ ստեղծում են՝ արհեսատական դեֆիցիտ, գները չհիմնավորված բարձրացնում են՝ իրականությանը չի համապատասխանում: Փոքր դեղատներում կա դիմակների գների բարձրացում, տեղեր կան՝ երկու հարյուր դրամ, տեղեր կան՝ երեք հարյուր դրամ, նույնիսկ մեզ ուղարկում էին, որ list.am-ով են վաճառում, մարդիկ ֆեյսբուքով են հայտարարություն տալիս, բայց դրանք տնտեսվարող սուբյեկտներ չեն, մեր տիրույթում չեն գտնվում: Հիմնական ծավալն ապահովող ընկերությունները գնային փոփոխություն չեն իրականացրել»:

Գեղամ Գեւորգյանը նշեց՝ աշխարհում դիմակների դեֆիցիտ կա, գներն ամբողջ աշխարհում են բարձրացել, հետեւաբար, եթե նոր խմբաքանակ հնարավոր լինի ձեռք բերել եւ ներմուծել Հայաստան՝ թանկ կարժենա։

Գեւորգյանը փոքր տնտեսվարողներին կոչ արեց դրսեւորել սոցիալական պատասխանատվություն ու խուսափել անհարկի չարաշահումներից, անտեղի խոսակցություններից զերծ մնալու համար։

Ինչ վերաբերում է ախտահանիչ նյութերի՝ ալկոգելի դեֆիցիտին ու թանկացմանը, հանձնաժողովի նախագահն ասաց, որ խնդիրն առաջացել է վերջին 2 օրերին, երբ հայտարարվել է կորոնավիրուսի մասին Հայաստանում 1-ին դեպքի մասին, իսկ այսօր դեղատներում արդեն կան ախտահանիչ նյութեր:

Գեղամ Գեւորգյանի խոսքերով՝ Հայաստանում էլ կան նմանատիպ նյութեր արտադրող ընկերություններ, դրանք առաջիկա օրերին մեծ խմբաքանակով արտադրություն կիրականացնեն։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031