Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջապահության նախարարի պարզաբանումը՝ կորոնավիրուսով վարակվածության 9 կասկածելի դեպքի վերաբերյալ

Մարտ 02,2020 12:14

Այսօր կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաղորդել է կորոնավիրուսով վարակվածության 9 կասկածելի դեպքի մասին. «Այս պահի դրությամբ սպասում ենք 9 թեստի պատասխանի, դրանք լինելուն պես հանրությանը կտեղեկացնենք»: Վարչապետը նաեւ հավելեց. «Հույս ունենք, որ չեն հաստատվի, բայց եթե Աստված մի արասցե հաստատվի, որևէ խուճապի առիթ չպետք է լինի։ Սա հաղթահարելի հիվանդություն է»:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/207430033963125/

 

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է հրապարակել. «Վարչապետի մատնանշած կորոնավիրուսով 9 կասկածելի դեպքի վերաբերյալ, ինչպես վերջում ավելացրեցի, նորից կրկնեմ.

նրանք հերթական ստուգվողների խումբն են, որոնք մինչ օրս եղել են 120 հոգի։

Եթե նոր դեպք արձանագրվի, բոլորը անմիջապես կտեղեկացվեն դրա մասին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031