Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ անցակետում չափում են ներս մտնողների ջերմությունը

Մարտ 02,2020 12:00

Կորոնավիրուստի տարածումը կանխարգելող միջոցառումներ են ձեռնարկվում նաեւ ՀՀ ԱԺ-ում: Անցակետում այսօր Aravot.am-ն արձանագրեց, որ քաղաքացիների ինքնությունը ստուգող անվտանգության աշխատակիցը մինչեւ նրանց մուտքը թույլատրելը չափում էր նրանց ջերմությունը՝ փոքրիկ ջերմաչափիչ սարքը մոտեցնելով պարանոցին: Ջերմաչափում էին ընդունելության եկած քաղաքացիներին, լրագրողներին, պատգամավորներին:

Ի դեպ, անվտանգության աշխատակիցը լրագրողներին ասաց, որ իրենց եւ գործընթացը նկարահանել չի կարելի:

Հիշեցնենք, որ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լրացում. ԱԺ նախագահի խորհրդական Դավիթ Կարապետյանն ավելի ուշ ՖԲ իր էջում հաղորդեց. «Այսօրվանից շենք մուտք գործելիս բոլոր անցակետերում կստուգվեն այցելուների մարմնի ջերմաստիճանը։ Շենքի բոլոր հարկերում տեղադրված են ալկոգելեր։

Խնդրում ենք գիտակցաբար եւ առանց որեւէ անհանգստության ապահովենք առողջության պահպանման տարրական կանոնները եւ հիգիենան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031