Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անդրադարձել են դատավորների թվաքանակի և վարձատրության ավելացման հնարավորություններին, դատավորների վերապատրաստման ծրագրերի վերանայմանը

Մարտ 02,2020 11:35

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի գլխավորությամբ փետրվարի 29-ին Ծաղկաձորում օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատաժողով՝ «Արդարադատության արդյունավետության բարձրացումը դատական և իրավական բարեփոխումների համատեքստում» թեմայով: Միջոցառումը կազմակերպել էր Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ:

Աշխատաժողովին մասնակցել են նաև Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, ԱԺ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանը, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի  նախագահ Լիլիթ Թադևոսյանը, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Արսեն Մկրտչյանը, Վերաքննիչ վարչական դատարանի նախագահ Հովսեփ Բեդևյանը, Վարչական դատարանի նախագահ Աղասի Դարբինյանը, Սնանկության դատարանի նախագահ Գարիկ Ավագյանը, ԲԴԽ անդամներ, Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորներ, այլք:

Նախարար Բադասյանը ողջունել է բոլորին, մաղթել արդյունավետ քննարկում և ընդգծել, որ Կառավարության առաջնահերթությունն իրապես անկախ, անաչառ և արդյունավետ գործող դատական իշխանության ձևավորումն է, որի համար գործադիրը, իր լիազորությունների շրջանակում, կանի առավելագույնը:

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը և նախարարի խորհրդական Դավիթ Գասպարյանը աշխատաժողովի մասնակիցներին ներկայացրել են էլեկտրոնային արդարադատության ներդրման ուղղությունները և ընդգծել, որ գործընթացի վերջնարդյունքում միավորվելու են արդարադատության մարմիններում գործող բոլոր էլեկտրոնային համակարգերը և էլեկտրոնային շտեմարանները, արդիականացվելու են դատարաններում գործող էլեկտրոնային կառավարման համակարգերը, ներդրվելու են դատավորների հավակնորդների հոգեբանական թեստավորման և  փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային համակարգեր, ինչպես նաև կատարելագործվելու է դատական գործերի էլեկտրոնային մակագրության և բաշխման համակարգը:

Նախարարի խորհրդական Հասմիկ Սարդարյանը և Հիմնադրամի տնօրենի տեղակալ Լիլիթ Պետրոսյանը համապատասխանաբար անդրադարձել են վարչական դատավարությունում գրավոր ընթացակարգով  գործերի քննության ինստիտուտի ներդրման և Վճռաբեկ դատարանում վարչական պալատի ստեղծման անհրաժեշտությանը, իսկ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Անի Մխիթարյանը քննարկման է ներկայացրել կատարողական թերթ տրամադրելու անհրաժեշտության վերացման նպատակահարմարությունն ու հնարավորությունները:

Աշխատաժողովի ընթացքում Ռաֆիկ Գրիգորյանը, Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանը և Հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը համապատասխանաբար անդրադարձել են դատավորների թվաքանակի և վարձատրության, դատավորների օգնականների թվաքանակի և վարձատրության ավելացման հնարավորություններին, կարիքների գնահատման համատեքստում դատավորների վերապատրաստման ծրագրերի վերանայմանն ու վեճերի լուծման այլընտրանքային միջոցների զարգացման հեռանկարներին:

Բոլոր թեմաների առնչությամբ տեղի է ունեցել հարցուպատասխան, Բարձրագույն դատական խորհրդի անդամներն ու դատավորներն իրենց կարծիքն ու լուծման տարբերակներն են ներկայացրել քննարկվող հարցերի վերաբերյալ:

Աշխատաժողովի ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նման ձևաչափով քննարկումները դարձնել հաճախակի:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության

 հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031