Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անցնող երկու օրերի ընթացքում ՀՀ ԶՈւ-երում Հրամանատարության և ՀՀ ՊՆ ՌՈ պրոֆիլակտիկ աշխատանքների ընթացքում զորքի մոտ հայտնաբերվել են մի քանի հարյուր միավոր սմարթֆոններ։
Դրանք բոլորը հանձնվելու են զինծառայողների ծնողներին։
Հերթական անգամ հորդորում ենք զինծառայողներին և նրանց հարազատներին, զերծ մնալ զինծառայողներին չթույլատրված հեռախոսների տրամադրումից։
Դրանք վտանգում են իրենց կյանքը, ստորաբաժանման անվտանգությունը հարցականի տակ են դնում, առաջացնում են ոչ կանոնադրային մթնոլորտ»։
Կարդացեք նաև