Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես ավելի վաղ հայտնել էր, ընտանիքով Ծաղկաձորում է: Ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթերով վարչապետն ասաց՝ շրջել են Ծաղկաձորում, զրուցել մարդկանց հետ, քաջալերել, որպեսզի Ծաղկաձորում հանգստանան, խուճապի չմատնվեն, որ այդ քաղաքի հյուրանոցներից մեկում են մեկուսացվել ՀՀ քաղաքացիները՝ կորոնավիրուսի դեմ կանխարգելման գործընթացով:
Այս 31 քաղաքացիները Ծաղկաձորի նախկինում «Գոլդեն փելես» կոչվող հյուրանոցում են, այն այժմ պետական է: Փաշինյանն ասաց, որ որեւէ մասնավոր հյուրանոց չէր համաձայնի կորոնավիրուսի մեկուսացման տեղ հանդիսանալ, որովհետեւ դա իրենց բիզնեսի վրա բացասական ազդեցություն կունենար:
Վարչապետը նաև նշել է․ «Քանի որ նաև քննարկվում է Իտալիան, Իրանը, ուզում եմ ասել, որ հիմա մենք կորոնավիրուսից գործնականում երաշխավորված անվտանգ ուղղություն չունենք, որովհետև Հայաստան ուղևորահոսք կա շատ երկրներից․․․ դրա համար արվում են ունիվերսալ միջոցներ, Հայաստան մտնող բոլոր ուղևորները ստուգվում են»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/829013127601767/?__xts__[0]=68.ARAyn3-KgfVrBfpjfnWYj5zZA2_akk5zBEYjttt3qmao9sP9AxpDZK3Jy5xglwE6AXu0XybHYP1uKukCm7aUM7m0deM_dzag0iDL5tsmlvTtSVMEZFRYjMIQppAxWNUn77ZfU69vI5OHj9hp-KZwZkoSgZLjHu-dEfSRa5E7TL2gOJDAnNBdIxPpn6PBP5srQX6kCdADOSKlX7796HeQ6YYiugrkDl2YkkY_5z3wjx782BRbEeOoLeSAauZoVLDftwuHVTnVXjyQCZj_bxK-Fte5QmKb4Q_OnlxFXeUq9c1Tpzij-jedAZMdNRzNMgVRCL-M9crtcb4X6WC4mo4aWG6pHQM6K-1XqJs1dw&__tn__=-R