Թեեւ Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքն արձանագրվելուց հետո այսօր հայտարարվեց, որ մարդկային կուտակումներից խուսափելու նպատակով նախապես հրավիրված մարտի 1-ի երթը չեղյալ է համարվում, այդուհանդերձ, երկրի քաղաքական ղեկավարությունը գրեթե ամբողջական կազմով՝ նախարարները, մարզպետները եւ այլոք, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ հարգանքի տուրք մատուցեց 2008 թվականի այս օրը զոհված 10 քաղաքացիների հիշատակին:
Կարդացեք նաև
Հատկանշական է, որ քաղաքապետարանը, ամենայն հավանականությամբ վարչապետի այցելությունից ոչ շատ առաջ էր նկատել, որ հուշահամալիրի սալահարթակը եւ շրջակայքը մաքրված չէր եւ շտապ կարգով համապատասխան ծառայության աշխատակիցներին ուղարկել էր մաքրություն հաստատելու:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ