Տեսանյութից հետո ծագած նոր հարցերի պատասխանները:
Հանրապետությունում սուր շնչառական` կորոնավիրուսային վարակի կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակներում կայացվել է որոշում ՀՀ հանրակրթական հիմնական ընդհանուր ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2019-2020 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանով նախատեսված գարնանային արձակուրդները տեղափոխել 2020 թվականի մարտի 2-ից 8-ը:
Նշված ժամանակահատվածում չեն գործի նաև բարձրագույն, նախնական (արհեստագործական) մասնագիտական, միջին մասնագիտական, նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունները:
Սույն որոշումը վերաբերում է նաև ուսումնական հաստատությունների ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ:
Կարդացեք նաև
Արայիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐ
https://www.facebook.com/arayik.harutyunyan/posts/10158063418813501