Ինչպես խուճապը, այնպես էլ «ալպիական բզեզի» կեցվածքը հավասարապես վնասակար են։ Բնավ կասկածի տակ չեմ դնում ոլորտի պատասխանատուների ձեռնահասությունը, սակայն գուցե մշտապես գործող ու իրավիճակը համակարգող Կենտրոն ձևավորվի՝ ընդգրկելով լավագույն մասնագետներին, կազմակերպչական ձիրք ունեցողներին՝ անկախ նրանց նկատմամբ սուբյեկտիվ ընկալումներից։ Սա հարմար առիթ է որոշելու, թե որքանով ենք մենք պատրաստ համախմբված դիմագրավելու փորձությանը։
Հ.Գ. Լսեցի պատասխանատուներից մեկի ելույթը, որում փորձ արվեց անգամ հղում անել Սահմանադրության վրա, ինչն ինքնին ողջունելի երևույթ է։ Սակայն Սահմանադրության վրա հղում անելիս, հարկ է վերին աստիճանի ճշգրիտ լինել՝ այո, Սահմանադրությունը արգելում է անձանց՝ միայն անօրինական մուտքը, սակայն չի արգելում անձանց ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը՝ առնվազն առողջության պաշտպանության հենքով (40-րդ հոդված)։
Նկատել եմ, որ ոստիկանության աջակցությամբ փորձ է արվում հայտնաբերել և մեկուսացնել վերջին շրջանում համաճարակի գոտի հանդիսացող երկրներից տեղափոխվածներին՝ տա Աստված, որ չափազանց ուշ չլինի։ Ընդ որում, մարդկանց հարկադրաբար մեկուսացնելը ևս Սահմանադրության խախտում չէ, եթե այն թելադրված է վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով (27-րդ հոդված) …
Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կարդացեք նաև
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐ
https://www.facebook.com/gevorg.danielyan.9/posts/2747975245284946