Լրահոս
Օրվա լրահոսը

Դատվելը չէ այն պատիժը, որ իրենք կրելու են, այլ մարդկանց հիշողությունը և ապագա սերունդների արհամարհանքը․ Արամ Սարգսյան

Մարտ 01,2020 20:22

Մարտի 1-ը ինձ համար Աշտարակի ձորի ջրաղացի բակում գարնան առաջին օր տոնելու եղբորս հաստատած ավանդույթն էր, որ 2008-ից հետո վերածվեց սգի, անարդարության և կորուստների խորհրդանիշի։ Հայ ժողովուրդը կորցրեց իր պայքարող ու արժանապատիվ 10 զավակների։

Փառք ու պատիվ իրենց, և թող լույս իջնի իրենց շիրիմներին։ «Հանրապետություն» կուսակցության 500 անդամ ու համակիր դատապարտվեցին տարբեր մեղադրանքներով, 2000 և ավելի անդամներ՝ ընդդիմադիր հայացքների համար հետապնդման ենթարկվեցին, և աշխատելու հնարավորություն չունենալու ու սեփական երկրում մերժված լինելու հետևանքով, լքեցին հայրենիքը ու ցրվեցին աշխարհով մեկ։

Մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության պատմության ամոթալի էջերից է, երբ իշխանությունը կրակեց սեփական ժողովրդի վրա, ու դատվելը չէ այն պատիժը, որ իրենք կրելու են, այլ մարդկանց հիշողությունը և ապագա սերունդների արհամարհանքը, որ հոմանիշ է լինելու իրենց անուն-ազգանուններին։
Թող Աստված ների մեզ ու մեր ժողովրդին մարտի 1-ի համար և պահի ու պահպանի Հայաստանը։

Արամ ՍԱՐԳՍՅԱՆ

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=596462437574502&id=100016322520223

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031