Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաշինյան. «Կորոնավիրուսն ո՞ւմ շունն ա, որ մի հատ էլ մեր կյանքում խնդիրներ առաջացնի»

Մարտ 01,2020 17:17

ՀՀ վարչապետ Նիկոլ  Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով անդրադարձավ Իրանից Հայաստան տեղափոխված եւ մեկուսացված ՀՀ  քաղաքացիներին: Նա նշեց, որ 31 քաղաքացի է մեկուսացվել, նրանք Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում են:

«Մենք ազդակներ ենք ստանում, որ Ծաղկաձորի հյուրանոցներում համարներ պատվիրած մարդիկ հրաժարվում են պատվերներից, ոմանք լքում են Ծաղկաձորը: Ես ուզում եմ ուղղակի հավաստիացնել՝ որեւէ նման գործողության անհրաժեշտություն չկա, որովհետեւ այն մարդիկ, որոնք մեկուսացվել են Ծաղկաձորում, դրանից իրավիճակում որեւէ բան չի փոխվում, դրանից Ծաղկաձորում համաճարակային իրավիճակն ավելի վատը չի դարձել: Հակառակը, նրանք գտնվում են հսկողության  տակ, նրանք այլ շփումներ այս շրջանում չեն կարող ունենալ: Հավանականությունը, որ այդ մարդկանց մոտ որքան հնարավոր է, որ կախտորոշվի կորոնավիրուս, այնքան էլ հնարավոր է չախտորոշվի: Հաստատված դեպքի կնոջ մոտ վարակ չի հայտնաբերվել»:

Փաշինյանն ասաց՝ այսօր ՀՀ-ում ծանր վիճակով, նույնիսկ բուժվող հիվանդ չունենք: Հիշեցնենք, առողջապահության նախարարն ասել էր՝ հաստատված մեկ դեպքով հիվանդը ջերմություն չունի:

Վարչապետը հորդորեց՝ Ծաղկաձորը ռիսկային գոտի չհայտարարել:

Ըստ վարչապետի, եթե Իրանի հետ օդային ճանապարհը փակեին, ապա մարդիկ ցամաքային ճանապարհով կգային ու ավելի շատ մարդկանց հետ կշփվեին, չնայած, որ ցամաքային անցակետն էլ հսկվում:

«Եթե  սահմանը փակենք նաեւ բեռնափոխադրումների համար՝ շուկայում կսկսեն որոշակի վայրիվերումներ, ինչը չի կարելի թույլ տալ, մանավանդ, որ ասում են՝ դա համաճարակի բացասական ազդեցություն չի ունենում: Որ պահին կառավարությունը տեսնի՝ փակելու անհարժեշտություն կա՝ կանի:»,-ասաց վարչապետը:

Նա ասաց՝ շատ երկրներում կա վարակը, եւ մեր քաղաքացիները տուն վերադառնալու հնարավորություն պետք է ունենան:

«Արձանագրում ենք, որ այս վիրուսն այնքան սարսափելի չէ, որքան այդ մասին խոսում են: Ժողովուրդ ջան, կառավարությունը կառավարում է իրավիճակը, կառավարությունը չի խաբի, եւ ես իրավիճակն ընկալում եմ նույնքան սրտին մոտ, որքան ձեզանից յուրաքանչյուրը, կապ չունի՝ վարչապետ ես, թե՝ ոչ»:

Փաշինյանը հորդորեց պահպանել հիգիենայի կանոնները.«Այնպես որ, ժողովուրդ ջան, դուխով, մենք էսպիսի՞ իրավիճակներ ենք հաղթահարել, կորոնավիրուսն ո՞ւմ շունն ա, որ մի հատ էլ մեր կյանքում խնդիրներ առաջացնի: Բայց , իհարկե, պետք է անլուրջ չվերաբերվել, զգոն լինել եւ հաղթել»:

Վարչապետն ասաց, որ այսօր դեղատներով է շրջելու, հասկանալու դիմակների դեֆիցիտի խնդիրը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031