ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով անդրադարձավ կորոնավիրուսի տարածմանը:
Նա հայտարարեց. «Որոշել ենք մեկ շաբաթ դադարեցնել ուսումնական հաստատություններում դասերը: Եվ սա արվում է ոչ այնքան այն պատճառով, որ ուղիղ համաճարակային խնդիր ունեք, այլ ժամանակ է պետք մանրամասն հասկանալու, թե ինչ է կատարվում: Գարնանային արձակուրդները կտեղափոխենք մի շաբաթ առաջ, որպեսզի ուսումնական պրոցեսը չտուժի»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ