2008թ․-ի մարտի 1-ը հայ ժողովրդի պատմության ամենասև էջերից մեկն է։
Մարտի 1-ին և լույս 2-ի գիշերը խաղաղ ցույցեր իրականացնող ՀՀ քաղաքացիների նկատմամբ իրականացվեց աննախադեպ դավադրություն։ Սեփական ժողովրդի վրա գործադրվեց բիրտ ուժ, կիրառվեցին մահակներ ու էլեկտրական հարված հասցնող սարքեր, զենքեր և նռնակներ։
Երևանի կենտրոնական փողոցներում տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվեց 10 մարդ:
12 տարի անց դեռ ոճրագործությունը չի բացահայտվել և չեն պատժվել սպանությունների կատարողներն ու կազմակերպիչները։
Անմեղ 10 զոհերի ընտանիքներում արդեն 12 տարի է գարնան առաջին օրը սգո օր է:
Լիահույս ենք, որ իշխանության քայլերը՝ ուղղված Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների հանգամանքերի բացահայտմանը, այլևս սպասեցնել չեն տա, և իրական մեղավորները կստանան իրենց արժանի պատիժը։
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության անունից մեր ցավակցությունն ենք հայտնում զոհերի հարազատներին։
ՍԴՀԿ