Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բրինձը՝ սմբուկով եւ այլ բանջարեղեններով

Մարտ 01,2020 15:00

Սմբուկով եւ բրնձով այս փլավը ոչ միայն շատ համեղ է, այլեւ շատ յուրահատուկ համ եւ բույր ունի: Իսկ սմբուկը, չգիտես ինչու, սունկ է հիշեցնում:

Անհրաժեշտ մթերքները

Սմբուկ- 1 հատ

Գազար-1 հատ

Կարմիր թարմ պղպեղ-1 հատ

Գլուխ սոխ-1 հատ

Սխտոր-2 պճեղ

Կոճապղպեղ- 2-3 սմ-անոց կտոր

Բրինձ- 1 բաժակ

Բուսական յուղ- 5 ճաշի գդալ

Թարմ կանաչի- մի քանի ճյուղ

Համեմունքներ- ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը 

Բոլոր բանջարեղենները մաքրել, լավ լվանալ: Բրինձը նույնպես լվանալ: Բանջարեղենները կտրատել:

Թավան տաքացնել, լցնել բուսական յուղը: Սկզբում ավելացնել սոխը (եթե ունեք պրաս (лук порей), կարող եք մի կտոր էլ պրաս ավելացնել), գազարը, սխտորն ու կոճապղպեղը:

Մեկ-երկու րոպեից ավելացրեք մանրացրած սմբուկը: Սմբուկը կարող է կլանել ողջ բուսական յուղը, այդ դեպքում մի փոքր էլ բուսայուղ ավելացրեք: Սմբուկից հետո ավելացրեք թարմ կարմիր պղպեղը (եթե չունեք՝ պարտադիր չէ):

Ավելացրեք համեմունքները՝ կարմիր եւ սեւ աղացած պղպեղ, չորացրած կանաչիներ (օրինակ՝ չոր սամիթ), աղ, որից հետո՝ լվացած բրինձը:

Խառնեք, թողեք 1-2 րոպե տապակվի:

Ապա ավելացրեք եռման ջուր այնքան, որ ամբողջությամբ ծածկի բրինձը եւ բանջարեղենը եւ մեկ մատ էլ բարձր լինի:

Կափարիչով փակեք եւ շատ մարմանդ կրակով եփեք այնքան, մինչեւ ամբողջությամբ ջրքաշվի:

Ավելացրեք թարմ կանաչին եւ մատուցեք:

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031