Մարտի 1-ին մահվան ելքով վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 00:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 23-ամյա Ալեքս Սաղյանը իր վարած Opel մակնիշի 36 OD 331 համարանիշի ավտոմեքենայով Խանջյան փողոցի թիվ 11 հասցեի մոտ՝ հետիոտնի համար նախատեսված վերգետնյա անցումի հարևանությամբ վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող Երևանի բնակիչ, 35-ամյա Վլադիմիր Մարգարյանին:
Վրաերթից հետո Ա. Սաղյանը բախվել է Երևանի բնակիչ, 36-ամյա Արթուր Աղաբեկյանի վարած Renault մակնիշի 188 AG 61 համարանիշի ավտոմեքենային:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում