Կորոնավիրուսի տարածումը կանխելու վերաբերյալ
1. Կարծում եմ՝ պետք է չեղարկել Երևան – Միլան չվերթները, քանի որ Հյուսիսային Իտալիայում կորոնավիրուսով վարակակիրների ամենամեծ քանակն է և արդեն Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի դեպքը հաստատվել է, որ Միլանի չվերթի արդյունքն է։
2. Ինչո՞ւ մինչև հիմա չի արգելվել բժշկական դիմակների արտահանումը, որն արգելվել է Վրաստանում և վաճառվում է հատուկ պայմաններով։ Հայաստանում արտահանումը չի արգելվել և, ըստ որոշ լուրերի, այդ դիմակները արտահանվել են մեծ փող աշխատելու նպատակով։ Կարծում եմ՝ պետք է արգելվի բժշկական դիմակների արտահանումը։
3. Պետք է պետական բոլոր մարմինների համար, որոնք քաղաքացիներին զանազան ծառայություններ են մատուցում, առանձնացնել և նախատեսել հատուկ բժշկական դիմակներ, ակնոցներ, արտահագուստ, որոնք համաճարակի բռնկման պարագայում կօգտագործվեն հանրային ծառայողների կողմից` քաղաքացիներին անդադար ծառայություններ մատուցելիս։
Էդմոն ՄԱՐՈՒՔՅԱՆ
ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
Կարդացեք նաև
https://www.facebook.com/marukyan.edmon/posts/3528262053912163