Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական կողմը փորձում է կեղծ և էժանագին տեղեկությունների միջոցով խուճապ առաջացնել հայ հասարակության շրջանում․ ԱԱԾ

Փետրվար 29,2020 19:36

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, շարունակում է բացահայտել համացանցում` պետության, հասարակության և անձի անվտանգությանը վնաս հասցնող կեղծ տեղեկատ¬վություն հրապարակող և տարածող օգտատերերին:

Մասնավորապես` ս.թ. փետրվարի 26-ին «Գոռ Մադիգ Գրիգորյան» տվյալներով օգտատիրոջ ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել, որ իբրև Ադրբեջանի քաղաքացիներն անարգել շրջում են Երևանում և իրականացնում տեսանկարահանումներ, իսկ Հայաստանի հատուկ ծառայությունները անգործության են մատնված:

Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ տարածված տեսանյութը մոնտաժման արդյունք է։ Նշված տեսանյութի չմոնտաժված իրական տարբերակի հեղինակը մի կին է, ով այն համացանցում և սոցիալական ցանցերում է տեղադրել դեռևս 2018թ-ի սկզբներին, որում նա հայերեն լեզվով պատմել է Երևանում նորաբաց «ՌԻՈ մոլ» առևտրի կենտրոնի գործունեության մասին։ Դրա մասին են վկայում նաև «ՌԻՈ մոլ» առևտրի կենտրոնի պատին ամրացված էկրանի գովազդային նյութերը, որոնք տեղադրված են եղել հենց նշված ժամանակահատվածում: Պարզվել է, նաև որ մոնտաժված տարբերակում վերոնշյալ տեսագրությանը կցվել է նախապես պատրաստված ձայնագրություն:

Միևնույն ժամանակ, ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ «Գոռ Մադիգ Գրիգորյան» ֆեյսբուքյան օգտատիրոջը տեսանյութը տրամադրել է վերջինիս ֆեյսբուքյան օգտատեր ընկերներից մեկը, ում այդ տեսանյութը Ֆեյսբուքի միջոցով ուղարկել է Ադրբեջանում բնակվող «Давуд Гаджиев» օգտատերը:
Նշված հանգամանքը մեկ անգամ ևս վկայում է, որ ադրբեջանական կողմը փորձում է կեղծ և էժանագին տեղեկությունների միջոցով խուճապ առաջացնել հայ հասարակության շրջանում:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին մեկ անգամ ևս հորդորում ենք սոցիալական կայքերում լինել զգոն, ցուցաբերել զգուշավորություն ու շրջահայացություն, զերծ մնալ կեղծ օգտատերերի հետ շփումներից, չտարածել նմանօրինակ տեսանյութեր, իսկ այդպիսի տեսանյութերի ստացման դեպքում ուղարկող օգտատերերի մասին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը:

 

ՀՀ ԱԱԾ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829