Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է դատապարտյալների «օմբուդսմենը» մոռացել մեզ

Փետրվար 29,2020 14:40

Մոտ մեկ ամիս առաջ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի, «Ազգային արժեք» մշակույթի համահայկական հիմնադրամի ներկայացուցիչները «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում էին։ Նրանց տեսնելով՝ ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը հարց ուղղեց. «Բա ո՞ւր է դատապարտյալների «օմբուդսմենը»: Ինչո՞ւ է մոռացել մեզ»:

Մինչ պատգամավորները փորձում էին բացատրել, որ օմբուդսմենը ոչ միայն դատապարտյալներինն է, Ստեփան Գրիգորյանը ընդհատելով՝ ասաց, որ ինքը գիտի ով ով է, խոսքը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի մասին է։ Վերջինս նախկինում հաճախ էր այցելության գալիս դատապարտյալներին՝ փորձելով լուծում տալ կուտակված հարցերին։

Անկեղծ լինեմ ու նշեմ, որ չնայած չի գալիս, բայց հեռախոսազանգերին պատասխանում է եւ անազատության մեջ գտնվողներս օրումեջ նամակ-պարզաբանումներ ենք ստանում այս կամ այլ մարմիններից, ում դիմել էր Նաիրա Զոհրաբյանը։ Դիմեցի նաեւ տիկին Զոհրաբյանին՝ պարզելու, թե ինչո՞ւ է մոռացել մեզ՝ միաժամանակ փոխանցելով անազատներիս կարոտը նրան։

«Շնորհակալ եմ, բայց ես ոչ մեկին չեմ մոռացել։ Որեւէ դատապարտյալից կամ կալանավորված անձի խնդիր իմ կողմից չի անտեսվում։ Խիստ գրաֆիկով եմ աշխատում. հիմա օրինակ Աղվերանում հանձնաժողովի արտագնա նիստ է, կուսակցության մարզային այցեր ենք սկսել։ Առաջիկա շաբաթ քառօրյան է։ Հենց մի քիչ ազատ ժամանակ ունենամ՝ կայցելեմ կալանավայրեր»,- մեր հեռախոսազրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Արմենակ /Արմեն/ ԴԱՎԹՅԱՆ

ԼՐԱԳՐՈՂ, ՆԵՐԿԱՅՈՒՄՍ «ԱՐՄԱՎԻՐ» ՔԿՀ-Ի ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829