Փետրվարի 27-ին լրացավ ՍԴ 7 անդամների կողմից կառավարության առաջարկած «կաշառքից»՝ վաղ կենսաթոշակի անցնելու հնարավորությունից օգտվելու ժամկետը։ Եվ այդպես էլ որեւէ դատավոր չգնաց գործարքի ու չօգտվեց իրեն ընձեռված այդ «բացառիկ» շանսից՝ գնալ վաղ կենսաթոշակի եւ մինչեւ խոր ծերություն ապրել բարձր թոշակով, շառից ու փորձանքից հեռու։
Երեկ մեզ հաջողվեց խոսել միայն Ալվինա Գյուլումյանի հետ, որը մեր զանգի պահին ծանրաբեռնված աշխատում էր։ Համենայնդեպս, այդպես ասաց։ Երբ հարցրինք՝ պայմանավորվե՞լ էին յոթ անդամներով, որ չպետք է օգտվեն վաղ կենսաթոշակի անցնելու առաջարկից, տիկին Գյուլումյանն ասաց՝ միասնական որոշում չեն ունեցել, յուրաքանչյուր դատավոր ինքն է որոշել չօգտվել։ «Մենք աշխատել ենք որեւէ քննարկում չունենանք էդ թեմայով, որպեսզի հանկարծ մեկը մյուսի վրա ազդեցություն չունենա»,-ասաց Ալվինա Գյուլումյանը։
Նկատեցինք, որ այս ընթացքում, ըստ մամուլի տեղեկությունների, իշխանություններն «աշխատում էին» ՍԴ անդամների վրա, որ համոզեն նրանց՝ գնալ վաղ կենսաթոշակի։ «Կոնկրետ ինձ վրա չեն աշխատել, ոչ»,- հակառակորդին հաղթողի մեծահոգությամբ ասաց նա։ Գյուլումյանն իր գործընկերների մասով էլ տեղյակ չէր՝ որեւէ մեկը նրանց հետ «աշխատանք» տարե՞լ է, թե՞ ոչ։ Հիմա, փաստացի, մնացել է միայն հանրաքվեի տարբերակը, որով իշխանությունը կարող է ազատվել ՍԴ 7 անդամից։ Եթե հանրաքվեին ժողովուրդն «այո» ասի, ի՞նչ է լինելու իրենց հետ, Գյուլումյանն ասաց․ «Եկեք «եթե» չասենք, ես հանրաքվեի մասին ավելի ուշ, եթե հարկ եղավ, կասեմ ինչ-որ բան, հիմա ոչինչ չեմ կարող ասել»։ Իսկ ՍԴ-ն «պլան Բ» ունի՞ այս հարցում։ «ՍԴ-ն ո՛չ «պլան Ա» ունի, ո՛չ «պլան Բ» ունի, ՍԴ-ն իր համար աշխատում է։ Ես չեմ կարող հիմա ոչինչ ասել»,-ասաց տիկին Գյուլումյանը։
Կարդացեք նաև
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում
Յարգելի խմագրութիւն,
ի՞նչ կը նշանակէ “հակառակորդին հաղթողի մեծահոգությամբ ասաց նա”։ Սա ճիշտ արտայատութիւն է լրագրողի համար, պարզապես կը հարցնեմ:
ի՞նչպես կրցաւ լրագրողը մեծահոգութիւն, հակառակորդ, յաղթող… այս բոլորը տեսնել ։ ընթերցողին կը տեղեկացնէ՞ք խնդրեմ.
սիրով
© 1998 – 2020 Առավոտ – Լուրեր Հայաստանից