Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆորմալ առումով ցույց տալով այլակարծության նկատմամբ հանդուրժողականություն՝ իշխանությունն իրականում անհանդուրժող է այլակարծության հանդեպ․ «168 ժամ»

Փետրվար 29,2020 12:12

Ֆորմալ առումով, ինչպես հաճախ է սիրում հպարտանալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանում ապահովված են այլակարծության համար անհրաժեշտ պայմանները, ընդդիմադիր ուժերը տիրապետում են զանգվածային լրատվության միջոցների, հեռուստատեսությունների, դրանց էջերում ու եթերում հնչում է քննադատություն, իշխանության տեսակետից տարբերվող կարծիք։ Բայց այդ այլակարծությունը որևէ գործառութային նշանակություն չունի, որովհետև այն չի հանդիսանում զսպող ու վերահսկող միջոց իշխանության գործունեության համար։ Իշխանությունն էլ այդ այլակարծությունը հանդուրժում է միայն այն չափով, որ չափով որ դա չի վերաբերում սկզբունքային հարցերին։ Այլ պարագաներում հնչող ցանկացած ընդդիմադիր խոսքի հեղինակ դառնում է իշխանական քարոզչամեքենայի հարձակումների թիրախ։

Ասվածում համոզվելու համար բավական է հետևել խորհրդարանական ընդդիմության գործունեությանը։ Իրականում խորհրդարանական ընդդիմությունն ի սկզբանե գործում է չափազանց վախվորած, զգուշավոր, որովհետև վախենում է իշխանական քարոզիչների հարձակումներից ու թիրախավորումներից։ Բայց այդ պայմաններում անգամ, երբ, ասենք, «Լուսավոր Հայաստանի» կամ «Բարգավաճ Հայաստանի» անդամները թեկուզ հազվադեպ քննադատում են իշխանությանը՝ վերջինիս համար ցավոտ հարցերում, անմիջապես արժանանում են ամենավերջին բնորոշումների ու անվանարկումների։

Այսինքն՝ ընդհանուր առմամբ ֆորմալ առումով ցույց տալով այլակարծության նկատմամբ հանդուրժողականություն՝ իշխանությունն իրականում անհանդուրժող է այլակարծության հանդեպ, երբ դա վերաբերում է բովանդակությանը։

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829