Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ ընտրակարգով պետք է կայանան Գյումրու և Վանաձորի ընտրությունները․ «Ժամանակ»

Փետրվար 29,2020 11:45

Ինչպես հայտնի է՝ եկող տարի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են սպասվում հանրապետության երկու խոշոր քաղաքներում՝ Գյումրիում և Վանաձորում։ Երկու քաղաքում էլ քաղաքապետ են ընտրելու։ Մինչ այդ, սակայն ակտիվորեն քննարկվում է հարցը՝ ինչ ընտրակարգով պետք է կայանան ընտրությունները։

Նախկինի պես՝ քաղաքապետին ընտրի ավագանին, որը նախորդ ընտրությունների ժամանակ բավական անհաջող ու խայտառակ ձևով տեղի ունեցավ թե՛ Գյումրում և թե՛ Վանաձորում, թե՞ քաղաքապետները պետք է ընտրվեն ուղիղ՝ ընտրողների քվեարկության միջոցով։

Հայաստանի համայնքների միությունը օնլայն քվեարկության է դրել հարցը՝ արդյոք Գյումրիում և Վանաձորում ընտրություններում համայնքի ղեկավարը պետք է ուղիղ ընտրությունով ընտրվի՞, թե՞ ավագանու միջոցով։ Հարցմանը մասնակցած քաղաքացիների հիմնական մասը կողմնակից է ուղիղ ընտրություններին։ Համայնքի միության նախագահը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այդ քվեարկությամբ փորձում են հասարակական կարծիքն իմանալ, և այդ հարցման արդյունքները գուցե դառնան առաջարկություն։ Ըստ Երիցյանի՝ ցանկալի է, որ համայնքի ղեկավարը ուղիղ ընտրվի, իսկ ավագանին՝ համամասնական ընտրակարգով։ «Համայնքի ղեկավարի ուղիղ ընտրությունն ավելի ժողովրդավարական է, քան անուղղակի ընտրությունը»,- մեզ հետ զրույցում ասաց Երիցյանը։

Նա, անդրադառնալով տարածքային կառավարման նախարարության նախագծին, ասաց, որ դա բավարար չէ, բավականին նյուանսներ կան, ամեն ինչ միանշանակ չէ։ Պետք է գնալ փուլային ճանապարհով։

Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը մի բանում վստահ է՝ մինչ նոր ընտրությունները պետք է վերանայվի, իր ձևակերպմամբ, բոնուսային այլանդակ համակարգը, որով նախորդ ընտրությունների ժամանակ ձևավորվեց Գյումրիի ու Վանաձորի ավագանին ու ընտրվեցին քաղաքապետները։ Ըստ Բարսեղյանի, ընդհանրապես, համամասնական ընտրակարգով ավագանի ձևավորելը լավ բան է, բայց Հայաստանում դա կիրառվում է Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքներում միայն։ Իսկ հիմա էլ առաջարկվում է այն տարածել 4000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների վրա, որը լավ բան է, բայց խնդրահարույց կետեր դեռ կան։ «Հարկավոր է վերացնել բոնուսային համակարգը։ Գործող օրենքով ասվում է, որ եթե քվեների նախնական հաշվարկով որևէ թեկնածու, քաղաքական ուժ հավաքում է մանդատների 40 տոկոսից ավելին, բայց չի անցնում կեսից ավելին, նրան պետք է տրվի մանդատների բացարձակ մեծամասնություն, այսինքն՝ լրացուցիչ բոնուսային մանդատներ։ Նման մի խայտառակ հիմքով 2016 թվականին ձևավորվեց Գյումրու ավագանին։ Բոնուսային համակարգը, ըստ որի՝ լրացուցիչ մանդատներ պետք է դրվեն ուրիշի հաշվին, դա պետք է վերացնել։ Սա միանշանակ է, կարևոր խնդիր է, որը պետք է լուծվի»,- ասաց Բարսեղյանը։

 

 Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829