Լրահոս
Օրվա լրահոսը

Գևորգ Կոստանյան․ Իմ նկատմամբ գործի հարուցման եւ քննության նպատակն իրավաբանության հետ կապ չուներ․ «Հրապարակ»

Փետրվար 29,2020 11:07

Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն իր ցուցմունքներում հերքեց, որ նախկին փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանն ու Դուք` որպես արդարադատության նախկին փոխնախարար, իրեն հանձնարարական եք տվել մարտի 1-ի առավոտյան Օպերայի բակում տեղի ունեցած դեպքերի փաստաթղթերին առնչվող կեղծիքներ անելու, ինչն էլ ընկած է Ձեր դեմ հարուցված քրգործի հիմքում։ Բացի Ալիկ Սարգսյանից, այլ ցուցմունք կա՞ Ձեզ առաջադրված մեղադրանքում՝ հարցրինք նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին։ «Արդեն իսկ հայտարարել եմ` գոնե մեկ ցուցմունքի դեպքում ես կընդունեմ իմ մեղքը, ընդհանրապես որեւէ ցուցմունք, որեւէ ապացույց չկա` իրենց պնդումները հիմնավորող»:

Հնարավո՞ր է գործը կարճվի։ «Բացառում եմ, որովհետեւ իմ նկատմամբ գործի հարուցման եւ քննության նպատակն ի սկզբանե իրավաբանության հետ կապ չուներ, շարունակությունն էլ կապ ունենալ չի կարող, որովհետեւ իրավաբանության տեսանկյունից գործը չէր կարող անգամ հարուցվել»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829