Լրահոս
Օրվա լրահոսը

Երվանդ Խունդկարյան․ Չեմ կարծում, որ այսօր հասունացել է այն պահը, որ մեր հանրությանը պետք չէ Վճռաբեկ դատարան․ «Ժողովուրդ»

Փետրվար 29,2020 11:00

Տեւական ժամանակ է, ինչ բարձրաձայնվում է Վճռաբեկ դատարանի լուծարման հարցը, սակայն դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Երվանդ Խունդկարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում սխալ համարեց նման որոշումը: «Ես, բնականաբար, դա ճիշտ համարել չեմ կարող, որովհետեւ մենք ունեցանք մեր զարգացումը, մենք ունեցանք դատաիրավական բարեփոխումներ՝ 3 փուլ անցած, եւ հիմա գտնվում ենք 4-րդ փուլում: Ես չեմ կարծում, որ այսօր հասունացել է այն պահը, որ մեր հանրությանը պետք չէ Վճռաբեկ դատարան»,- նկատեց նա:

Խունդկարյանից «Ժողովուրդ» օրաթերթը նաեւ հետաքրքրվեց՝ ինչու նա չի հրավիրում դատավորների ժողով, որպեսզի ԲԴԽ դատավոր անդամ ընտրեն: «Շուտով Դուք նորություն կստանաք եւ կտեղեկանաք ընդհանուր ժողովի օրվա մասին»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829