Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թուրքիան ու Ռուսաստանը մոտեցել են կետի, որից հետո շրջադարձ, հնարավոր է, այլևս չլինի․ «Ժամանակ»

Փետրվար 29,2020 10:40

Թուրքիայի նախագահ Էրդողանը զանգահարել է ՌԴ նախագահ Պուտինին և քննարկել են Իդլիբում ստեղծված իրավիճակը, նաև գերատեսչական մակարդակում շփումները շարունակելու անհրաժեշտությունը: Իդլիբում իրավիճակը գերլարվել է այն բանից հետո, երբ ռուսական ավիահարվածի հետևանքով զոհվել է թուրքական զինուժի միանգամից 33 ներկայացուցիչ: Ռուսաստանի երկու ռազմանավ մտել են Սև ծով, որոնք կրում են «Կալիբրի» թևավոր հրթիռներ: Դա, անկասկած, ուժի ցուցադրություն է՝ ընդհուպ Անկարայի քթի տակ: Միաժամանակ, Էրդողանի զանգը հատկանշական է այն առումով, որ նախօրեին Պուտինն ըստ էության հրաժարվել էր մարտի 5-ին հանդիպելու առաջարկից: Էրդողանի հայտարարությանը, որ սպասվում է հանդիպում, Կրեմլի խոսնակը արձագանքել էր, որ Պուտինն այդ օրն ունի այլ պլաններ: Թուրքիայի նախագահի խորհրդականը Ռուսաստանին խոստացել է դաժան պատասխան՝ քանդել Ռուսաստանը 25 միլիոն մահմեդական բնակչության օգնությամբ:

Ահա այդ ֆոնին Էրդողանը զանգահարում է Պուտինին: Թուրքիան ու Ռուսաստանը ընդհուպ մոտեցել են կետի, որից հետո շրջադարձ հնարավոր է այլևս չլիներ: Կանցնի՞ որևէ մեկը կարմիր գիծը, թե՞ այն արդեն չկա: Միարժեք ասելը բավականին բարդ է, բայց որ իրավիճակը լարված է ավելի, քան երբևէ՝ ակնառու է: Հայաստանում ռուս-թուրքական գերլարումը արդարացիորեն ընկալվում է անհանգստությամբ, քանի որ կողմերը ոչ միայն Հայաստանի համար երկու կարևոր սուբյեկտներ են, այլ գործնականում անմիջականորեն սահմանակից է Թուրքիան, իսկ Ռուսաստանն էլ ունի ռազմակայան Գյումրիում: Մյուս կողմից, սակայն, ռուս-թուրքական մասշտաբային պատերազմը ամենևին ձեռնտու չլինելով Հայաստանին, կամ ավելի շուտ պարունակելով Հայաստանի համար ռիսկեր, այդուհանդերձ, պակաս վտանգավոր չէ, քան ռուս-թուրքական եղբայրությունն ու բարեկամությունը: Ի վերջո, Հայոց ցեղասպանությունը մեկ դար առաջ տեղի է ունեցել հենց այդ եղբայրության և բարեկամության ռեժիմի պայմաններում: Ռեժիմ, որը, համենայնդեպս, բոլորովին վերջերս միանգամայն եղբայրաբար ու ջերմ էր հիշատակում ՌԴ նախագահ Պուտինը:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթ այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829