Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանից դուրս եկող ՀՀ քաղաքացիների թիվը շարունակում է գերազանցել Հայաստան եկողների թվին․ «Ազգ»

Փետրվար 29,2020 10:10

Անցյալ տարվա նոյեմբերին Նիկոլ Փաշինյանը Փարիզում հայտարարեց, թե ներգաղթը դեպի Հայաստան գերազանցել է արտագաղթին: Նրա բերած թվային ցուցանիշը, ըստ որի արտագաղթը Հայաստանից նվազել է ոչ ավել, ոչ պակաս 90 տոկոսով, ներկաներին ապշեցրեց: Առաջ անցնելով նշենք, որ սա նրա հերթական մանիպուլյացիան էր՝ ցույց տալու համար «նոր Հայաստանի» գոյություն չունեցող «նվաճումները»: Ուշագրավ էր, որ արդեն այս տարվա հունվարին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ այդ ցուցանիշին Նիկոլ Փաշինյանը չանդրադարձավ: Կարծես թե հայտարարությանը հաջորդած երկու-երեք ամսում 90 տոկոսով նվազած արտագաղթը կրկին նույնքանով ավելացել էր…

Իրականում, ինչպես պարզվեց վիճակագրական կոմիտեի հրապարակումից, Հայաստանից դուրս եկող ՀՀ քաղաքացիների թիվը շարունակում է գերազանցել Հայաստան եկողների թվին, եւ 2019 -ին այդ տարբերությունը խորացել է՝ 2018 -ի համեմատ: Հենց այդ պատճառով այս մասին ոչ մի խոսք չկար այսպես կոչված «100 փաստում» (որտեղ առանց այն էլ ակնհայտ սխալ տվյալների ու փաստերի աղավաղման պակաս չկա): Ասվածը ներկայացնենք թվերով:

Անցած տարի Հայաստան է մուտք գործել մոտ 2 մլն 392 հազար ՀՀ քաղաքացի, իսկ դուրս եկել՝ մոտ 2 մլն 399 հազար ՀՀ քաղաքացի: Այսինքն, Հայաստանից մեկնել է 6529-ով ավելի քաղաքացի, քան եկել է:

2018 -ին Հայաստան է մուտք գործել մոտ 2 մլն 146 հազար ՀՀ քաղաքացի, իսկ դուրս եկել՝ մոտ 2 մլն 151 հազար ՀՀ քաղաքացի: Այսինքն, Հայաստանից մեկնել էր 4585-ով ավելի քաղաքացի, քան եկել էր:

Ինչպես տեսնում ենք, Հայաստանից մեկնողների եւ Հայաստան ժամանողների բացասական տարբերությունը 2019-ին մեծացել է՝ 4585-ից դառնալով 6529: Այսինքն, Հայաստանից արտագաղթողների թիվն անցյալ տարի ավելացել է, այլ ոչ թե նվազել: Մեկ անգամ եւս շեշտենք, որ այս ցուցանիշի մեջ չեն կարող ընդգրկվել այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք Հայաստան են եկել որպես զբոսաշրջիկ կամ որպես աշխատանքային միգրանտ կամ ուսման նպատակով (մասնավորապես Հնդկաստանի քաղաքացիները): Հետեւաբար, արտագաղթի նվազման ինչ-որ առասպելական՝ 90 տոկոսի մասին հայտարարությունը պարզապես ծիծաղելի է դառնում:

 

Մանուկ ԱՐԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829