Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սահմանադրական դատարանը պետք է ունենա քվորում, որը հանրաքվեից հետո ինչ-որ ժամանակ չի լինելու

Փետրվար 29,2020 14:00

Այ քեզ ժողովրդավարություն

«Պաշտոնական տեղեկագիր» գրքում 2015թ. Սահմանադրությունը անվանվում է Սահմանադրություն (փոփոխություններով), «Պաշտոնական տեղեկագրի» կայքում բառ առ բառ միեւնույն տեքստը անվանվում է Սահմանադրության փոփոխություններ, իսկ «Պաշտոնական տեղեկագրի» Սահմանադրության պաշտոնական թարգմանության գրքում եւ բոլոր պաշտոնական կայքերում Սահմանադրություն (փոփոխություններով) եւ Սահմանադրության փոփոխությունները երկուսն էլ Վենետիկի հանձնաժողովի համար կեղծ թարգմանված են Изменения в конститутции եւ Amendments to the Constitution, այսինքն՝ «Փոփոխություններ Սահմանադրությունում»։ Ստացվում է, որ 2015թ. Սահմանադրությունը ունի երեք պաշտոնական անվանում։ Բանն այն է, որ 2015թ. Սահմանադրությունը չի էլ կարող անվանվել Սահմանադրություն, որովհետեւ նրան համապատասխանում են ընդամենը 5 օրենքներ, որոնք նշված են 210-րդ հոդվածում։ Մնացած օրենքները պարտավոր չեն համապատասխանել 2015թ. Սահմանադրությանը, որից հեռացվել են 2005թ. Սահմանադրության հիմնադրական նորմեր, որ Սահմանադրությունը գործում է անմիջականորեն, իսկ օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը։ Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի եւ արդարադատության նախարարության (այսինքն Կառավարության) կայքերում 2015թ. Սահմանադրությունը անվանվում է «Սահմանադրության փոփոխություններ»։

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի համաձայն փոփոխություններ նախատեսող նորմատիվ իրավական ակտում (այդ թվում Սահմանադրության փոփոխություններում) նոր փոփոխություն չի կատարվում։

Այդ պատճառով Ազգային ժողովի եւ Կառավարության որոշումներում 213-րդ հոդվածում փոփոխություն կատարելու մասին Սահմանադրական դատարանի 7 անդամների պաշտոնազրկման վերաբերյալ 2015թ. Սահմանադրության փոփոխություններ վերանվանվել են Սահմանադրության փոփոխություններով՝ «1995 թվականի հուլիսի 5-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով»։ Սակայն այստեղ ներառվում է երկու տարեթիվ, իսկ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի համաձայն պետք է ներառվի մեկ տարեթիվ։ Երրորդ կեղծիքը այն է, իբրեւ փոփոխվել է 1995թ. Սահմանադրությունը, իրականում փոփոխվել է 2005թ. Սահմանադրությունը (փոփոխություններով)։ Այդ նպատակով 2014 թվականի փետրվարի 6-ին Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստում Գագիկ Հարությունյանը բաժանել է Վենետիկի հանձնաժողովի փորձագետներին 2005թ. Սահմանադրության (փոփոխություններով) անգլերեն տեքստը։ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի համաձայն անվանումը նորմատիվ իրավական ակտի վավերապայման է, այսինքն՝ Ազգային ժողովի եւ Կառավարության որոշումները հանրաքվեի մասին անվավեր են։

2015թ. Սահմանադրության 163-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետությունում գործում է Սահմանադրական դատարանը։ Ապա անդադար գործելու համար Սահմանադրական դատարանը պետք է ունենա քվորում, որը հանրաքվեից հետո ինչ-որ ժամանակ չի լինելու։ Հանրաքվեի միջոցով Ազգային ժողովը եւ Կառավարությունը ոտնահարում են նաեւ իշխանությունների տարանջատման եւ հավասարակշռման սկզբունքը։  2015թ. Սահմանադրության 73-րդ հոդվածի համաձայն՝ «անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն»: Հետեւաբար,  2015թ. Սահմանադրության փոփոխությունների 213-րդ հոդվածի փոփոխության նախագիծը չունի իրավական ուժ, քանի որ վատթարացնում է Սահմանադրական դատարանի անդամների իրավական վիճակը։ Նշածս 213-րդ հոդվածի փոփոխությունը հանրաքվեին ապօրինի է դրվել։ Դրանից բացի, 2015թ. Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն՝ մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները եւ ազատությունները գործում են անմիջականորեն:

Այ քեզ ժողովրդավարություն:

Անդրանիկ ԲԱԲԱԽԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.02.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829