«Եթե ոմանց թվում է, թե Բալասանյան Վիտոյին պաշտոն է պետք, չարաչար սխալվում են: Որեւէ մեկից պակաս չեմ ապրում, կաշառք կյանքում տված էլ չկամ: Ես ինձ կաշառք թույլ չեմ տա»,-Արցախի բնակիչների հետ նախընտրական հանդիպման ժամանակ այսօր հայտարարեց Արցախի նախագահի թեկնածու, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը:
«Ես պետական բյուջեից ընդհանրապես չեմ օգտվել, բանակից բենզին չեմ գողացել, հակառակը՝ դրսից եմ բերել բանակ: Ես մեկ խնդիր ունեմ՝ երկիրը, անվտանգությունը, տնտեսությունը զարգացնել, Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչելի դարձնել: Դուք ինձ հետ միասին պետք է քայլեք, թույլ չտաք, որ սխալվեմ, ես էլ թույլ չտամ, որ դուք սխալվեք»,-նշեց Վիտալի Բալասանյանը: Հիշեցնենք, որ Արցախի նախագահական ընտրությունները տեղի կունենան մարտի 31-ին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Լուսանկարը եւ տեսանյութը՝ Վիտալի Բալասանյանի գրասենյակի մամուլի ծառայության
Կարդացեք նաև