Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը բնակչության թիվը կեղծում է․ փորձագետ. «Ա1+»

Փետրվար 28,2020 20:02

«Ա1+». Անկախության շրջանում Հայաստանը երբեք բացասական բնական աճ չի ունեցել, բացառությամբ 2010 թվականի։

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Արտակ Մարկոսյանն իր այս միտքը հիմնավորում է այսպես՝   1991-ից  մինչ օրս արտագաղթի հետեւանքով մեր բնակչության թիվը շատ ավելի քիչ կլիներ, եթե բնական աճ չունենայինք, այս տարիների ընթացքում գրանցվել է 460 հազար ծնունդ։

Անդրադառնալով նախկին Խորհրդային միության երկրների ժողովրդագրական վիճակին՝ փորձագետն ասում է, որ տվյալ պահին ամենամեծ բացասական բնական աճ ունի Ռուսաստանը։ Բայց  իրականացնում է ներգաղթի ընդգծված քաղաքականություն, ինչն էլ բալանսավորում է բացասական աճը, ինչպես իրականացնում են  ծնելիությունը խթանող բազմաթիվ ծրագրեր։

Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանը կարծում է, որ հետխորհրդային  երկրների կողմից ներկայացվող թվերը հաճախ կեղծվում են․

«Թուրքմենստանն ամեն տարի ներկայացնում է, որ ունի 500 հազարով բնական աճի ավելացում, ինչը ճիշտ չէ։ Նույն պատկերը Ադրբեջանում է, ըստ պաշտոնական տվյալների բնակչությունը 10 մլն 67 հզր է, բայց իմ հետազոտություններով այն 6 մլն 190 հզր է․ մի քանի գործոններ եմ հաշվի առել՝ այդ թվում ընտրացուցակները։ Եվ ես պնդում եմ, որ Ադրբեջանի իշխանությունը սա գիտի և տարբեր հաշվարկներ իրականացնելիս՝ հիմք է ընդունում բնակչության իրական թիվը»,- հայտարարեց Հրանտ Միքայելյանը։

Փորձագետի խոսքով՝ եթե աշխարհի բնակչությունը 7 մլրդ 770 մլն է, ապա միայն հետխորհրդային երկրների բնակչության թվի չափազանցությունը կարող է մինչև մի քանի տասնյակի տատանում առաջացնել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829