Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մարտ ամսվա կանխատեսումը և կլիմայական բնութագիրը 

Փետրվար 28,2020 17:58

Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +7…+8°C, որը նորմայից բարձր է 1-2 աստիճանով: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -2…-4°ամսվա երկրորդ կեսին ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +18…+20°(դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը՝ -22…-24°C, առավելագույնը՝ +25…+28°C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում  է նորմային մոտ (նորման՝ 25-35մմ):

Շիրակի, Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի  և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -1…-3°C, որը նորմայից բարձր է 1-2 աստիճանով: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -7…-10°C, ամսվա երկրորդ կեսին ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև +10…+15°C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -30…-33°C, առավելագույնը՝ +17…+20°C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ  (նորման 40-60մմ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +1…+3°C, որը նորմայից բարձր է 1-2 աստիճանով: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -6…-9°C, ամսվա երկրորդ կեսին ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև +17…+20°C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -26…-28°C, առավելագույնը՝ +22…+25°C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման 35-40մմ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +3…+6°C, որը նորմայից բարձր է 1-2 աստիճանով: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -2…-5°C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև +20…+22°C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -12…-16°առավելագույնը՝ +27…+30°C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ  (նորման 40-50մմ):

Վայոց Ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +5…+7°C, լեռնային շրջաններում` 0…-2°C, որը նորմայից բարձր է 1-2 աստիճանով: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի  նվազում  գիշերը՝  նախալեռնային  շրջաններում  մինչև  -2…-4°C,  լեռնային շրջաններում՝ -7…-10°C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը նախալեռնային շրջաններում՝ +18…+20°C, լեռնային շրջաններում՝ +12…+15°C (դիտված պատմական նվազագույնը նախալեռնային շրջաններում՝ -20…-22°C, լեռնային շրջաններում՝ -27…-30°C, առավելագույնը՝ նախալեռնային շրջաններում՝ +27…+28°C, լեռնային շրջաններում՝ +17…+20°C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ  (նորման 50-80մմ):

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +7…+9°C, նախալեռնային շրջաններում` +1…+3°C, որը նորմայից բարձր է 1-2 աստիճանով: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը՝ հովտային շրջաններում մինչև 0…-2°C, նախալեռնային շրջաններում՝ -5…-8°C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում +22…+25°C, նախալեռնային շրջաններում՝ +12…+17°C (դիտված պատմական նվազագույնը հովտային շրջաններում՝ -12…-15°C, նախալեռնային շրջաններում՝ -27…-30°C, առավելագույնը հովտային շրջաններում +30…+32°C, նախալեռնային շրջաններում՝ +23…+25°C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման 35-75մմ):

Երևան քաղաք

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +6…+7°C, որը նորմայից բարձր է 1-2 աստիճանով: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև  -2…-4°C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +18…+20°C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -23…-25°C, առավելագույնը՝ +26…+28°C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ  (նորման՝ 40 մմ):

Մարտ ամսին հանրապետությունում շարունակվում է ավելանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար ցերեկվա տևողությունը: Զգալիորեն ավելանում է երկրի մակերևույթի կողմից ստացվող ջերմության քանակը: Փետրվարի համեմատությամբ մարտին օդի միջին ամսական ջերմաստիճանը բարձր է 3.9°C: Միջին տասնօրյակային ջերմաստիճանը առաջին տասնօրյակում կազմում է -3.2°C, երրորդ տասնօրյակում` +0.5°C:

Միջին ամսական ջերմաստիճանը Գեղարքունիքում, Շիրակում, Արագածոտնի լեռնային շրջաններում և Կոտայքում բացասական է` -1…-4°C, Լոռիում (Տաշիրում` -3°C), Սյունիքի,  Արագածոտնի նախալեռներում` 0…+2°C, իսկ հանրապետության մնացած շրջաններում` +3…+8°C: Արարատի, Արմավիրի մարզերում, Սյունիքի հովիտներում և Երևանում օդի միջին ամսական ջերմաստիճանի կայուն անցումը 0-ից բարձր տեղի է ունենում մարտի սկզբին, Լոռիում` երկրորդ, Արագածոտնի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում,  Շիրակում`  երրորդ տասնօրյակներում:

Արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժումներով պայմանավորված մարտ ամսին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը առանձին տարիների հասել է լեռնային շրջաններում`        -28…-34°C, նախալեռներում` -24…-30°C, հովտային շրջաններում` -13…-17°C, Արարատյան դաշտում` -17…-25°C:

Մերձավոր Արևելքից և Միջերկրական ծովի շրջաններից Արևադարձային տաք օդային զանգվածները բերում են ջերմաստիճանի զգալի բարձրացում: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը հանրապետության լեռնային շրջաններում առանձին տարիների հասել է` 19…22°C, նախալեռնային շրջաններում, Արարատյան դաշտում, Տավուշում` 23…27°C, Սյունիքի հովիտներում` 25…30°C:

Երևանի միջին ամսական ջերմաստիճանը 5,1 °C է, առաջին տասնօրյակում` 3,0°C, երկրորդ տասնօրյակում` 5.0°C և երրորդ տասնօրյակում` 7,2°C: Ջերմաստիճանը Երևանի բարձրադիր և ցածրադիր մասերում տարբեր է: Ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է 1985թ. քաղաքի ցածրադիր մասերում` -25.2°C, բարձրադիր մասերում` -16.4°C, իսկ ամենաբարձր ջերմաստիճանները  1970թ.` 27°C և 2001թ.`  24.8°C :

Տեղումներով օրերի թիվը հանրապետությունում կազմում է 9-13օր (Արարատյան դաշտում` 6-8 օր): Ամսական տեղումների քանակը շրջանների մեծ մասում 28-45 մմ, համեմատաբար շատ տեղումներ են դիտվում Կապանում` 60մմ, Ապարանում, Հրազդանում` 67մմ, Գորիսում` 75մմ: Տեղումների նվազագույն քանակը գրանցվում է Արարատյան դաշտում` 23-24մմ:

Ձնածածկի միջին բարձրությունը Արագած բ/լ կայանում կազմում է 160սմ, Ջերմուկում` 75սմ, Արագածոտնի լեռնային շրջաններում, Կոտայքում` 50-65սմ, Շիրակում` 40-50սմ: Հանրապետության նախալեռնային և հովտային շրջաններում ձնածածկը վերանում է մարտի սկզբին, իսկ ձմեռների 50%-ի դեպքում կայուն ձնածածկը բացակայում է: Ձյան հալոցքը ինտենսիվ կերպով սկսվում է, երբ միջին օրական ջերմաստիճանը  գերազանցում է +3°…+5°C:

Եղանակի վտանգավոր երևույթներից դիտվում է ուժեղ քամի, բուք, մառախուղ և ցրտահարություն: Առանձին տաք տարիներին մարտի երրորդ տասնօրյակում ցածրադիր վայրերում դիտվում է ցրտահարություն` 800-1000 մ բարձրության վրա ցրտահարությունները դիտվում են հիմնականում մարտի 21-28 ընկած ժամանակահատվածում:

ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829