Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդգծելով ՀԱՊԿ կարևոր դերակատարությունը ՀՀ անվտանգության համակարգում՝ Մնացականյանը նշեց, որ կառույցի գործունեության արդյունավետության բարձրացման հարցում կենսական նշանակություն ունի անդամ-պետությունների միջև սերտ փոխգործակցությունը

Փետրվար 28,2020 18:02

Փետրվարի 28-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։

Ողջունելով հյուրին՝ ԱԳ նախարար Մնացականյանը շնորհավորեց Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ նա իր նպաստը կբերի Կազմակերպության սահմանած համընդհանուր նպատակների կյանքի կոչմանը։

Զրուցակիցները հանգամանալից մտքեր փոխանակեցին Կազմակերպության շրջանակներում համագործակցության շուրջ։ Ընդգծելով ՀԱՊԿ կարևոր դերակատարությունը Հայաստանի անվտանգության համակարգում՝ Հայաստանի ԱԳ նախարարը նշեց, որ կառույցի գործունեության արդյունավետության բարձրացման հարցում կենսական նշանակություն ունի անդամ-պետությունների միջև սերտ փոխգործակցությունը՝ ՀԱՊԿ առջև ծառացած խնդիրները միասնաբար հասցեագրելու և մարտահրավերները լուծելու ուղղությամբ:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցերի։

Հայաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք մատուցեց Սուրբ նահատակների հիշատակին։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829