Լրահոս
Օրվա լրահոսը

Սումգայիթյան ջարդերից 32 տարի անց ականատեսների վերքերը սպիացել են, բայց հիշողությունները դեռ թարմ են

Փետրվար 28,2020 17:47

Սումգայիթյան ահասարսուռ դեպքերի ականատեսները դժվարանում են պատմել առանց հուզվելու՝ սպանություններ, բռնաբարություն, ծեծ ու ջարդ, զանգվածային անկարգություններ, ահա այն ամենը ինչ հիշում են նրանք 1988 թվականի փետրվարից:

Սումգայիթյան ջարդերի ականատես Ռուզաննա Թովմասյանը 1988 թվականին 10 տարեկան է եղել: Ասում է՝ ջարդերը սկսվելուց մի քանի ժամ առաջ ադրբեջանցի ընկերուհու հետ բակում խաղալիս է եղել՝ ընկերուհին ասել է, որ հայերը Արցախն են պահանջում, իսկ ադրբեջանցիները պատրաստվում են նրանց կոտորել. «Այդ մասին ասացի ընտանիքիս անդամներին, բայց որեւէ մեկն ինձ չհավատաց: Մեկ ժամ անց բակում հայտնվեցին 3-4 հարյուր զինված մարդիկ, որոնք վանկարկում էին «մահ հայերին», րոպեներ անց հայերի ջարդը սկսվեց… պապս եւ հայրս դիմադրեցին այդ խմբին, որի շնորհիվ կարողացանք կենդանի մնալ, բայց հայրս սպանվեց…»:

Ասում է` այն ինչ տեղի է ունեցել այդ օրերին` իսկական Ցեղասպանություն էր, քանի որ Ադրբեջանը նպատակադրված գնացել է հայերի զանգվածային կոտորածի: Ըստ նրա, Ադրբեջանը Թուրքիայի ծնունդն է, այն ստեղծվել է միայն պանթուրքիստական ծրագիրը յուրացնելու նպատակով:

1988 թվականին փետրվարին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայ բնակիչների նկատմամբ տեղի ունեցած զանգվածային ջարդերից անցել է 32 տարի: Սումգայիթում եւ երկու տարի անց`1990 թվականին Բաքվում հայերի կոտորածը տեղի է ունեցել ադրբեջանական իշխանությունների գիտությամբ եւ հովանավորությամբ, ամեն ինչ նախապես ծրագրված է եղել: Ադրբեջանցիների վայրագությունների հետեւանքով սպանվել են տասնյակ հարյուրավոր հայեր, վիրավորվել ու հաշմանդամ դարձել հարյուրավորները: Սումգայիթում բնակվող բազմաթիվ հայեր դարձել են փախստական, նրանց մի մասն այսօր ապրում է Հայաստանում, իսկ մյուս մասը սփռված է աշխարհով մեկ:

Իշխան Տրդաթովն ու նրա կինը՝ Էլմիրա Տրդաթովը պատմում են, թե ինչ է պատահել Սումգայիթում, ինչպես են ողջ մնացել, պայքարել ադրբեջանցիների դեմ:

Մանրամասն՝ տեսանյութում

Նոնա ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829