Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշվի առնելով Ադրբեջանի պատերազմական հռետորաբանությունը և հրադադարի ռեժիմի խախտումները, Ամերիկայի հայկական hամագումարը կոչ է արել Կոնգրեսին դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին

Փետրվար 28,2020 16:53

Կոնգրեսականներ և Ամերիկայի հայկական համագումարը նախանշում են առաջնահերթություններ Հայաստանի և Արցախի համար

Այսօր Ներկայացուցիչների պալատի Պետական, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի հատկացումների ենթահանձնաժողովը անցկացրեց լսումներ Կոնգրեսի անդամների համար՝ վկայություն տալու և 2021թ.-ի ֆինանսական տարվա համար դիմումներ ներկայացնելու համար: Անձամբ վկայություն տվածների թվում էին նաև Կոնգրեսական Ջուդի Չուն (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) և Կոնգրեսական Ջիմ Կոստան (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), ովքեր հայցեցին լուրջ ֆինանսավորում Արցախին (որը նաև հայտնի է որպես Լեռնային Ղարաբաղ)` ներառյալ ականազերծում, հայտնեց Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):

Իր վկայությունում Կոնգրեսական Չուն հայցել է 10 միլիոն դոլար՝ Ամերիկայի հաջող և կյանք փրկող ականազերծման ծրագիրը Լեռնային Ղարաբաղում շարունակելու համար: Նա նաև ընդգծեց ԱՄՆ ռազմական օգնության անհանգստացնող անհավասարությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև` նշելով. «Այս 10 միլիոն դոլարի դիմումը նսեմանում է Ադրբեջանին տրված 100 միլիոն դոլարի անվտանգության օգնության համեմատ` ուստի, մենք կարող ենք վստահ լինել, որ ֆինանսական սահմանափակումներն այստեղ խոչընդոտ չեն»: Անցյալ տարի, HALO Trust-ի հետ տանդեմում աշխատելով, Համագումարը օգնեց առաջ մղել մի նամակ՝ Արցախում ականազերծման ֆինանսավորման կարևորության մասին:

Կոնգրեսական Կոստան նույնպես ընդգծեց ականազերծման կարևորությունը՝ հայտարարելով. «Կարծում եմ մեր բարոյական պարտքն է՝ որպես ազգ, շարունակել առաջնորդել այս մարդասիրական ջանքը և ես ուժգին կոչ եմ անում այս հանձնաժողովին՝ լուրջ ֆինանսավորում տրամադրել (զինամթերքի) չտարածման, հակաահաբեկչական, ականազերծման և փոխկապակցված ծրագրերին»,- ասաց Կոնգրեսական Կոստան իր վկայության ընթացքում: Նա նույնպես հորդորեց, որպեսզի ականազերծման աշխատանքները շարունակվեն The HALO Trust-ի կողմից: «Այս ծրագրերը վճռորոշ են ամբողջ աշխարհում՝ այն ժամանակ, երբ մենք փորձում ենք ձգտել խաղաղության և ժողովրդավարության, մինչ փորձում ենք կայունացնել խնդրահարույց տարածքները»,- հավելեց նա:

Ավելի վաղ այս շաբաթ, Հայկական համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը նախանշեց հիմնական առաջնահերթությունները՝ Ներկայացուցիչների պալատի Պետական, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի հատկացումների ենթահանձնաժողովին ներկայացված կոնգրեսական վկայությունում:

Համագումարի վկայությունը հայցում է. 25 միլիոն դոլար Լեռնային Ղարաբաղի (Արցախ) օգնության համար, 10 միլիոն դոլար Հայաստանի ռազմական օգնության համար, 100 միլիոն դոլար՝ Հայաստանում ժողովրդավարության և տնտեսական զարգացման աջակցության համար, ինչպես նաև հետ փոխել և շտկել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա ռազմական խիստ անհավասարակշռությունը: Համագումարը նաև կոչ է անում հիմնավոր օգնություն ցուցաբերել Մերձավոր Արևելքում ռիսկի ենթարկվող քրիստոնյա և այլ փոքրամասնությունների համայնքներին, ինչպես նաև Հայաստանում գտնվող ավելի քան 20,000 փախստականների և հատկացնել 20 միլիոն դոլար աջակցելու Հայաստանի ջանքերին՝ ծառայել փախստականների համար տարածաշրջանային անվտանգ ապաստան:

Համագումարի վկայությունը հատուկ ուշադրություն հրավիրեց Ադրբեջանի և Հայաստանի միջև ԱՄՆ ռազմական օգնության անհամաչափության վրա, ինչի մասին բազմիցս հայտարարվեց անցյալ տարի: 2019թ.-ի Ազգային քարոզչական կոնֆերանսում Համագումարը լուրջ մտահոգություններ բարձրաձայնեց և կոչ արեց Կոնգրեսին շտկել այս հարցը և պահպանել 907 Բանաձևի տառն և ոգին՝ ապահովելով ռազմական օգնության հավասարություն: Ավելին, հաշվի առնելով Ադրբեջանի պատերազմական հռետորաբանությունը և հրադադարի ռեժիմի խախտումները, Համագումարը նաև առաջարկեց, որպեսզի Կոնգրեսը դադարեցնի ցանկացած կամ ամբողջ ռազմական օգնությունը Ադրբեջանին:

Մեկ այլ առաջնահերթության՝ ժողովրդավարական զարգացման մեջ Հայաստանի առաջընթացի թեմայով, Խալոյանը հավելեց. «Հաշվի առնելով Հայաստանի այս նշանակալի առաջընթացները, մենք ողջունեցինք Կոնգրեսական Ջեկի Սփիրի անցյալ տարվա լրամշակումը՝ տրամադրել 40 միլիոն դոլար որպես հավելյալ ժողովրդավարական օգնություն և հայցում ենք ոչ պակաս, քան 100 միլիոն դոլար՝ 2021թ.-ի ֆինանսական տարում՝ Հայաստանի շարունակական ինստիտուցիոնալ բարեփոխումների և տնտեսական զարգացման համար: Այս քայլով Կոնգրեսը բարձրաձայն կազդարարի, որ Ամերիկան ուժգին աջակցում և ներդրումներ է կատարում ժողովրդավարության մեջ, ինչը խոր ազդեցություն կունենա ամբողջ աշխարհում»:

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829