Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարեն Կարապետյանին հարցադրումներ պետք է ուղղվեն՝ ինքը վստահություն ներշնչո՞ւմ է, որ մի հատ էլ պետք է Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորություն տա». Արա Ղարագյոզյան

Փետրվար 28,2020 16:25

«Մարտի 1-ից հետո 8 տարեկան երեխան, որը հիմա արդեն բավականին մեծ հասակ ունի, պատմում է, թե ինքը ոնց է վախի մեջ եղել, ոնց է մահճակալի տակ մտել, ամբողջ ընտանիքով չեն կարողացել այդ օրերին այդ դեպքերից հետո… նույնիսկ դեպքեր են եղել, որ մարդիկ վաճառել են իրենց բնակարանը եւ այդ տարածքներից հեռացել են ու այսօր կանգնել ասել, որ սահմանադրական կարգ չի տապալվե՞լ: Պարզապես հոգեբանական ծանր վիճակ է ստեղծվել»,- այսօր «Մեդիա կենտրոնում» «Մարտի 1՝ 12 տարի անց․ անպատասխան մնացած հարցեր» թեմայով քննարկման ժամանակ ասաց Մարտի 1-ի գործով տուժող Անդրանիկ Հարությունյանի շահերի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանը:

Խոսելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին՝ Ղարագյոզյանն ասաց. «Միանշանակ, բոլորի արարքներին պետք է քրեաիրավական գնահատական տրվի: Այսօր, երբ մարդիկ են արդարացվում, նույն Գագիկ Ջհանգիրյանը, ի վերջո պետք է իրավական գնահատական տրվի, չէ՞ այդ դատավորներին, քննիչներին ու ինչու ոչ՝ գլխավոր դատախազին այդ ժամանակ: Նույն տուժողները պատմում են, թե ինչպես խոշտանգված ձեւով իրենց տարել են դատախազություն, վախի մթնոլորտ ստեղծելով, թե եթե մեր համար ցանկալի ցուցմունք չտաք, ձեզ մեղադրանքներ կառաջադրվեն, ով չի ենթարկվել, իսկապես ապօրինի մեղադրանքներ են առաջադրվել նույն տուժողների նկատմամբ ու այս գործողությունները շարունակվել են: Խոսակցություններ են գնում առաջիկա դատական նիստերում նախկին վարչապետների՝ Կարեն Կարապետյանի, որ ուզում են Քոչարյանին անձնական երաշխավորություն տան… Այն մերժվածները, որ իսկապես իրենք մերժվել են…Այն անձը պետք է անձնական երաշխավորություն տա, ով վստահություն է ներշնչում: Կներեք, բայց Կարեն Կարապետյանին հարցադրումներ պետք է ուղղվեն՝ ինքը վստահություն ներշնչո՞ւմ է, որ մի հատ էլ պետք է Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորություն տա: Այսինքն, ԼՂ նախկին նախագահների մոտ չստացվեց, հիմա էլ փորձում են ա՞յս տեսանկյունից: Պարզապես արհեստական ձգձգումներ են տեղի ունենում»:

Իսկ Մարտի 1-ի գործով տուժողների ներկայացուցիչ, նախկին Փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանն ասաց, որ դրանով այդ մարդիկ պարզապես ջրի երես են դուրս գալիս. «Այն պաշտոնյաները, որոնք որեւէ դատապարտող խոսք չեն ասել, ո՞նց կարող է մի երկրում, ՀՀ մայրաքաղաքում այդքան մարդիկ վիրավորվեն, պատերազմի դաշտ դառնա, քաղաքացիական պատերազմ հրահրեն իշխանությունները ու որեւէ իշխանավոր այդքան ռիսկ չունենա Ռոբերտ Քոչարյանի դեմ կամ Սերժ Սարգսյանի դեմ դուրս գա ու մարդկայնորեն ցավակցի տեղի ունեցածի համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829