Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը: Ինչպես հաղորդում է «Սպուտնիկ» գործակալության ադրբեջանական ծառայությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի նախարարների կաբինետին կից օպերատիվ շտաբը, վարակվածը Ռուսաստանի քաղաքացի է, Ադրբեջան է հասել Իրանից: Նրան տեղափոխել են հատուկ ռեժիմի ինֆեկցիոն տարածք։
Վրաստանում էլ հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման երկրորդ դեպքը: Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն հայտնել է, որ վարակված անձը եղել է Իտալիայում, նա Վրաստանի քաղաքացի է: Վերջինիս առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Գամկրելիձեի խոսքով՝ այսօրվա դրությամբ Վրաստանում կարանտինի մեջ գտնվում է 87 մարդ: Նա նաև նշել է, որ սահմանին խիստ վերահսկողությունը ցանկալի արդյունք չի տալիս: «Սահմանին ստուգումը, որն իրականացնում ենք, չի կանգնեցնում վիրուսի տարածումը»
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ