Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ուժեղագույն բռնցքամարտիկները կմասնակցեն օլիմպիական վարկանիշային մրցումների

Փետրվար 28,2020 15:45

Հայաստանի առաջատար բռնցքամարտիկները շարունակում են պատրաստվել Տոկիոյի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցումներին, որոնցից առաջինը մեկնարկելու է մարտի 14-ին՝ Լոնդոնում, երկրորդը՝ Փարիզում:

Հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը հրապարակել է այն բռնցքամարտիկների անունները, որոնք պետք է մասնակցեն լոնդոնյան վարկանիշային մրցաշարին: Նրանք են. 52 կգ՝ Կորյուն Սողոմոնյան, 57 կգ՝ Արթուր Բազեյան, 63 կգ՝ Հովհաննես Բաչկով, 69 կգ՝ Գուրգեն Մադոյան, 75 կգ՝ Արման Դարչինյան (լուսանկարում), 81 կգ՝ Գոռ Ներսիսյան, 91 կգ՝ Նարեկ Մանասյան եւ +91 կգ՝ Գուրգեն Հովհաննիսյան:

Վարկանիշային պայքարին կմասնակցեն նաեւ կանանց հավաքականի անդամներ Անուշ Գրիգորյանը՝ 51 կգ քաշային կարգ եւ Անի Հովսեփյանը՝ 69 կգ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829