Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բալայանին քաշքշողներից մեկն էլ հենց Ուզունյանի դեմ հաղորդում տված Սմբատ Հարությունյանն էր. «Ժողովուրդ»

Փետրվար 28,2020 13:26

«Ժողովուրդ» օրաթերթը հետաքննություն իրականացրեց եւ պարզեց, որ 2009 թվականի օգոստոսի 14-ին Սմբատ Հարությունյանը դիմել է դատարան՝ պահանջելով, որ դատարանը ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունք ճանաչի, ինչը դատարանը բավարարել է, քանի որ քաղաքացիական գործով բոլոր կողմերը՝ ինչպես հայցվորները, այնպես էլ պատասխանողները, հաշտության համաձայնության են եկել, իսկ, ահա, այս գործն էլ քննել է դատավոր Սամվել Ուզունյանը։

Նկատենք, որ Սմբատ Հարությունյանը անցած տարի աչքի ընկավ իր կատարած գործողություններով։ Մասնավորապես, 2019 թվականի մայիսի 20-ին, երբ վարչապետը հայտարարեց դատարանների դռները փակելու գործընթացի մասին, Շենգավիթի դատարանի մոտ էին հավաքվել մի խումբ քաղաքացիներ, որպեսզի խափանեին դատավորների մուտքը դատարանի շենք։ Ու երբ Շենգավիթի նստավայրի դատավոր Դավիթ Բալայանը վերը նշված օրը գնացել էր այն դատարան, որտեղ աշխատում է, եւ փորձել էր մուտք գործել բաց լուսամուտից, շենքի դիմաց հավաքված քաղաքացիները նրան թույլ չտվեցին ներս մտնել։ Երբ քաշքշեցին Բալայանին, նա վայր ընկավ: Բալայանին քաշքշողներից մեկն էլ հենց Ուզունյանի դեմ հաղորդում տված Սմբատ Հարությունյանն էր։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829