Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Զեյնալյան. «Գաղտնի շրջանը 14 օրն է, գաղտնի շրջանում այլ մարդու վարակելու հավանականությունը մինիմալ է».  «Ժողովուրդ»

Փետրվար 28,2020 13:15

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հարցազրույցը:

– Պարոն Ջեյնալյան, իշխանության ներկայացուցիչներդ հայտարարում եք, որ կորոնավիրուսի ներթափանցման հետ կապված վերահսկողությունը շատ ուժեղ իրականացվում է։ Բայց, կարծես թե, հանրությունը այդքան էլ վստահություն չունի՝ այդ վերահսկողության հետ կապված, ինչպե՞ս եք այդ ամենն իրականացնում։

– Եթե քաղաքացին գալիս է Հայաստան ցամաքայինով վերահսկողությունը այդպես է իրականացվում, եթե օդային, ապա այդպես։ Անձնական քարտ է լրացվում օդանավակայանում բոլորի համար, եթե գանգատ ունի մարդը, տաքություն, հոսպիտալացվում է, ստուգվում է։ Եթե գանգատ չունի, ապա հասցեական քարտ է լրացվում, այսինքն՝ ուր է գնում այդ մարդը՝ տուն, հյուրանոց, ու հսկողության տակ է պահվում, 14 օր շարունակ ջերմաչափում է իրականացվում, գանգատներն են ստուգվում։ Եթե լինում են ախտանշաններ, ապա մարդը միանգամից հոսպիտալացվում է՝ ավելի խորը ստուգում անցնելու համար։ Եթե գանգատ չի լինում, ապա վերջ, մենք 14 օր հետո այդ մարդուն արդեն բաց ենք թողնում այդ հսկողությունից։

– Բայց 14 օրվա գաղտնի շրջանում մարդիկ կարող են իրենց շրջապատի մարդկանց վարակել, ինչպե՞ս եք կարգավորում այդ հարցը, Հայաստան եկած տարբեր քաղաքացիներին արգելո՞ւմ եք շփումներ ունենալ։

– Գաղտնի շրջանը 14 օրն է, գաղտնի շրջանում այլ մարդու վարակելու հավանականությունը մինիմալ է, դա Առողջապահության  համաշխարհային կազմակերպության ռեպորտն է, դա իրենք են ասել, որ այդ գաղտնի շրջանում, երբ որ մարդը գանգատ չունի, ապա մարդուն վարակելու հավանականությունը մինիմում է։ Իսկ այդ ընթացքում էլ մարդիկ հսկողության տակ են պահվում։

– Այս պահին ո՞ր կառույցն է այդ հսկողությունն իրականացնում, ո՞վ է պատասխանատվություն կրում այդ ամենի հսկման եւ ստուգումներ իրականացնելու համար։

– ՀՀ առողջապահության նախարարությունն ու Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը համատեղ։

– Բայց Հայաստանը արդյոք այդքան ռեսուրս ունի՞՝ թե՛ մարդկային, թե՛ բոլոր առումներով, նման հսկայական վերահսկողություն իրականացնելու համար թե՛ ցամաքային, թե՛ օդային սահմաններում, թե՛ հիվանդանոցներում, թե՛ 14 օրյա վերահսկողության համար։

– Բժիշկներն են վերահսկում, այսպես է, եթե մարդը գալիս է Հայաստան, ասենք՝ Իտալիայից, ու գնում է իր տուն, ապա այդ տարածքի պոլիկլինիկա է ուղարկվում այդ քաղաքացու տվյալները, ու այնտեղի բժիշկը, բուժքույրը գնում են, գանգատներն են լսում՝ ունի, թե չունի գանգատ։ Այսինքն՝ իրենց ընտանեկան բժիշկներն են, ու որ ասում եք ռեսուրսի առումով, ասեմ, որ այդքան մեծ թիվ չի կազմում այդ մարդկանց թիվը։ Որտեղ ապացուցված վարակ կա գրանցված, այդ երկրից եկող քաղաքացիների նկատմամբ հսկողություն է իրականացվում։ Եթե կրկնում են, գանգատ ունի, ապա տեղում հոսպիտալացվում է։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ գանգատ չունեցող վարակակիրները շրջապատի համար մինիմալ վտանգ են ներկայացնում, սա պետք է իմանա յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի։

Սխեման սա է։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829