Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Խուրշուդյան. «Հայաստանը դեռեւս հոգեբանորեն պատրաստ չէ ԵԱՏՄ-ին ինտեգրվելուն». «Հայկական ժամանակ»

Փետրվար 28,2020 12:52

Եվրասիական տնտեսական միությանը միանալաց հետո 2020-ի հունվարի 1-ից նախատեսված մաքսատուրքերի բարձրացումը 1 տարով կհետաձգվի, բացառությամբ ավտոմեքենաների։ Այս որոշումը կայացվեց ՀՀ կառավարության նիստում։

Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը ՀԺ-ի հետ զրույցում անդրադառնալով այս որոշմանը, ասաց, որ այն սպառողներին կգոհացնի. «Սակայն կան տնտեսական խաղի կանոններ, երբ հաստատվել էր, որ բարձրանալու է մաքսատուրքը, 2 գործողություն է տեղի ունեցել բիզնես հատվածի 2 շերտերի կողմից։ Մի մասը միգուցե ներդրում է արել՝ ակնկալելով, որ մաքսատուրքը կաճի ԵԱՏՄ տարածքից որոշ ապրանքներ է ներկրել, որ այդ մարդու համար բիզնես միջավայրը վատացավ։ Սովորաբար, երբ ակնկալվում է, որ որևիցե ապրանքատեսակի մաքսատուրք կաճի կամ կնվազի, այդ ակնկալիքը բերում է մարդկանց վարքագծի փոփոխության։ Կամ գինն են ավելացնում, կամ այդ ապրանքատեսակից ավելի շատ են նախօրոք ներմուծում, որ հետո կարիք չլինի։ Այսինքն՝ այդ մարդկանց ակնկալիքն էլ չիրականացավ»։

Տնտեսագետն ասաց, որ երբեք դրական չի գնահատում այն որոշումները, որոնք ռազմավարական գծից շեղվում են. «Պետք է շատ մեծ պատճառ լինի նման որոշման համար, որովհետեւ շատ կարեւոր է, որ բիզնես կանոններն այնպես սահմանվեն, որ մարդիկ նախօրոք կարողանան պլանավորել եւ համապատասխան բիզնես անել»։

Խոսելով այս որոշման հնարավոր ազդեցության մասին, Խորշուդյանն ասաց, որ անցած տարի Հայաստան մեծ քանակությամբ ապրանք է ներմուծվել՝ հատկապես այնպիսի ապրանքներ, որոնց մաքսատուրքը պետք է բարձրանար։

Նրա կարծիքով՝ Հայաստանը դեռեւս հոգեբանորեն պատրաստ չէ ԵԱՏՄ-ին ինտեգրվելուն. «Որովհետեւ այդ մաքսատուրքերի բարձրացումը լուրջ ռազմավարական քաղաքականություն է, որով մենք մեր շուկան պաշտպանում ենք ԵԱՏՄ-ից դուրս շուկայից։ Սա տնտեսության վրա այլ կերպ է ազդում։ Սպառողի տեսանկյունից, իհարկե՝ դրական է։ Շատ մարդիկ, որ սովոր են ավելի որակյալ ապրանք ձեռք բերելուն, իհարկե կդժգոհեին, որ ստիպված են 3-րդ երկրից ներկրվող ինչ-որ ապրանքի ռուսական կամ բելառուսական ավելի ցածր որակովը գնել կամ, ասենք, ավելի թանկ վճարել նույն ապրանքի համար։ Դա նշանակում է, որ ստիպված մտանք ԵԱՏՄ ու այդ ռեժիմով շարունակում ենք ապրել։ Ելքը չի երեւում»։

Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829