Լրահոս
Օրվա լրահոսը

Որ­քա՞ն կա­րե­լի է կա­ռա­վա­րու­թյան ղե­կա­վա­րից լսել այս­պի­սի ան­հաս­ցե հայ­տա­րա­րու­թյուն­ներ, ո­րոնք այդ­պես էլ ա­պա­ցու­ցո­ղա­կան միս ու ա­րյուն չեն ստա­նում. «Իրատես»

Փետրվար 28,2020 12:35

Հե­ղա­փո­խու­թյուն­նե­րը սո­վո­րա­բար հին աշ­խար­հա­կար­գերն են քան­դում ու նո­րը ստեղ­ծում։ Ի­հար­կե, դժ­վար է ա­սել, թե մե­զա­նում հե­ղա­փո­խու­թյուն է ե­ղել, բայց դա են պն­դում նոր իշ­խա­նու­թյուն­նե­րը։ Ե­թե ի­րենց ա­սե­լով «հե­ղա­փո­խու­թյուն» է ե­ղել, ին­չու՞ այս 2 տար­վա ըն­թաց­քում մեր հան­րա­յին կյան­քում ա­մեն ինչ միայն քանդ­վում է՝ տե­ղը ո­չինչ չս­տեղ­ծե­լով։ Ա­վե­լին, դա­տար­կու­թյունն ա­մեն օր բեր­նե­բե­րան լց­վում է ա­տե­լու­թյամբ ու թշ­նա­ման­քով։

Թվում է, ան­կախ Հա­յաս­տա­նի պատ­մու­թյու­նը սկս­վում է 2018-ից, մինչ այդ ո­չինչ չի ե­ղել։ Ե­թե հետևենք իշ­խա­նու­թյան հայ­տա­րա­րու­թյուն­նե­րին, դրանք միայն դա­վա­ճան­նե­րի, շնա­բա­րո դուրս­պր­ծուկ­նե­րի, վնգս­տա­ցող­նե­րի, հա­կա­պե­տա­կան ու­ժե­րի, դա­վա­դիր­նե­րի, օ­տա­րերկ­րյա լր­տես­նե­րի մա­սին են։ Ոչ մի դրա­կան լիցք, ա­մե­նուր ան­հաշտ մթ­նո­լորտ։ Այն բա­ռամ­թեր­քը, որ գոր­ծած­վում է, մղոն­նե­րով հե­ռու է իշ­խա­նա­վո­րի ի­րա­կան կեր­պա­րից (փռել աս­ֆալ­տին, ծե­փել պա­տե­րին, վզից բռ­նել, վեր­ջերս էլ ա­նընդ­հատ դա­վա­ճան­ներ ու դա­վա­ճան­ներ) Ու դեռ ինչ­քա՞ն կա­րող է օ­դում թևա­ծել այս լար­վա­ծու­թյու­նը, սթափ միտ­քը խլաց­նող աղ­մու­կը։

Կո­ռուպ­ցիա­յից է խո­սում, ա­սում է` դա­վա­ճան­ներ, հան­րաք­վեից, տն­տե­սու­թյու­նից, Ար­ցա­խից` է­լի դա­վա­ճան­ներ։ Որ­քա՞ն կա­րե­լի է կա­ռա­վա­րու­թյան ղե­կա­վա­րից լսել այս­պի­սի ան­հաս­ցե հայ­տա­րա­րու­թյուն­ներ, ո­րոնք այդ­պես էլ ա­պա­ցու­ցո­ղա­կան միս ու ա­րյուն չեն ստա­նում։ Ե­թե շուրջ­բո­լո­րը դա­վա­ճան­ներ են, ին­չու՞ կոնկ­րետ մե­կի ա­նու­նը չի տա­լիս, ին­չու՞ մի դա­վա­ճան «գոր­ծի վրա» բռն­ված չէ։ Բո­լոր լծակ­նե­րը Նի­կոլ Փա­շի­նյա­նի ձեռ­քում են, իսկ նա շա­րու­նա­կում է ընդ­դի­մա­դի­րի պես «օ­դում կախ­ված» հայ­տա­րա­րու­թյուն­ներ ա­նել ու ոչ մի պա­տաս­խա­նա­տու քայլ, ոչ մի ի­րա­կան գործ։ Ե­թե մարդն ինքն իր ա­սած­նե­րին լուրջ չի վե­րա­բեր­վում, հան­րու­թյունն ինչ­պե՞ս հա­վա­տա նրա խոս­քին։ 2 տա­րի է` չտե­սանք կա­ռուց­վող մի բան, միա­վո­րող, սոսն­ձող մի քայլ, հա­մախ­մբ­ման կոչ։

Այս իշ­խա­նու­թյու­նը երգն ան­գամ ա­ռանց ագ­րե­սիա­յի չի կա­րող գրել։ Ի­րենց «Ա­յո»-ի «փա­ռա­հեղ» հի­թում եր­գում են «հրո­սակ­նե­րից», ա­ռանց մտա­ծե­լու, թե հրո­սակ սո­վո­րա­բար ում են ա­սում։ Հրո­սա­կը ա­վա­զա­կա­յին խումբն է, ար­շա­վող, պա­տե­րազ­մող խում­բը։ Հի­մա մենք մեր երկ­րում հան­րու­թյա­նը պա­տե­րազ­մող ու ա­վա­զա­կա­յին խմ­բե­րի՞ ենք բա­ժա­նում։ Եվ ո՞վ է ա­սել, որ ըն­դա­մե­նը հա­կա­դիր կար­ծիք ու­նե­նա­լու հա­մար մար­դը պետք է այդ­պես «խաչ­վի»։ Այ­սօր­վա իշ­խա­նա­վոր­նե­րը պի­տի հի­շեն, որ «գի­նին ինչ­քան թունդ է լի­նում, այն­քան տիկն է վնաս­վում», և հնա­րա­վոր չէ այս­քան բա­ցա­սա­կան է­ներ­գիա գե­նե­րաց­նել ու այդ ա­լի­քի տակ չհայ­տն­վել։

Օր չկա, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նը նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րին չհի­շա­տա­կի, ա­մեն քայլ, խոսք պար­տա­դիր պետք է հա­մեմ­վի նա­խորդ­նե­րի մա­սին քն­նա­դա­տու­թյամբ։ Չկա ա­պա­գա­յի տես­լա­կան, ներ­կա­յի գի­տակ­ցում։ Այս­պես մինչև ու՞ր։ Հայտնի խոսք է. «Ով ան­ցյա­լի վրա կրա­կում է ավ­տո­մա­տից, ա­պա­գան նրա վրա կկ­րա­կի թն­դա­նո­թից»։
Ար­ժե մտա­ծել այս մա­սին։

Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829