Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ քահանա Մելիքյան. «Գործակցության ոգի առկա է, հույս ունենք, որ առաջիկային այն կպարգեւի մեր ժողովրդին եւ նրա հոգեւոր օրրանին իր բարի պտուղները». «Հրապարակ»

Փետրվար 28,2020 12:14

Անցյալ տարի ՀՀ վարչապետի  որոշմամբ ստեղծվեց Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խումբ։ Խմբի գործունեության եւ կաթողիկոսի վերջին նշանակումների վերաբերյալ զրուցել ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանի հետ։

– Կառավարության որոշմամբ ստեղծվել էր  Եկեղեցու եւ պետության հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խումբ։ Խնդրում եմ պատասխանել, թե քանի նիստ է անցկացրել հանձնաժողովը։

– Աշխատանքային խմբի առաջին նիստը տեղի ունեցավ 2019 թ. մայիսի 3-ին՝ նախագահությամբ Ամենայն հայոց կաթողիկոսի եւ ՀՀ վարչապետի։ Նիստի ընթացքում ուրվագծվեց առաջիկա աշխատանքների օրակարգը, եւ ըստ առկա խնդիրների ու քննարկվելիք հարցերի՝ ձեւավորվեցին առանձին մի շարք ենթահանձնախմբեր, որոնք եւ պետք է անցկացնեին հիմնական քննարկումները։ Աշխատանքային խմբի հերթական նիստի գումարումը պայմանավորված է հենց այդ ենթահանձնախմբերի  կողմից իրականացվող աշխատանքների ընթացքով։ Հիշյալ ենթահանձնախմբերից մի քանիսն արդեն ունեցել են մի շարք հանդիպումներ զանազան խնդիրների շուրջ։ Կան նաեւ այնպիսիք, որ տարբեր հանգամանքների բերումով  դեռ չեն գումարել իրենց նիստերը։

Հարկ է նշել, որ խմբի օրակարգում ներառված հարցերը նաեւ քննարկման առարկա են դառնում  տարբեր պատկան պետական մարմինների պատասխանատուների հետ Մայր Աթոռի ներկայացուցիչների  հանդիպումների ժամանակ, հատկապես եթե դրանք պահանջում են որոշակի հրատապություն։ Եկեղեցի-պետություն գործակցության առավել արդյունավորմանն ու ժողովրդին հուզող խնդիրների հաղթահարմանն են ուղղված նաեւ ՀՀ կառավարության ղեկավարի եւ Հայոց Հովվապետի  հանդիպումները։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, ինչպես տարբեր առիթներով ասվել է, կարեւորում է այս աշխատանքային խմբի առաքելությունը, որի արդյունքները  միմիայն նպաստելու են հայրենիքի բարօրությանն ու պայծառությանը, մեր ժողովրդի հոգեւոր կյանքի զորացմանը, ՀՀ Սահմանադրության  մեջ արտահայտված ոգուն համահունչ՝ հայրենիքում Հայոց Եկեղեցու  գործունեության համար անհրաժեշտ օրենսդրական դաշտի կարգավորումներին։ Գործակցության ոգի առկա է, հույս ունենք, որ առաջիկային այն կպարգեւի մեր ժողովրդին եւ նրա հոգեւոր օրրանին իր բարի պտուղները:

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829