Բելառուսում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը: Ինչպես հաղորդում է Սպուտնիկ գործակալության բելառուսական ծառայությունը՝ վկայակոչելով երկրի Առողջապահության նախարարության հայտարարությունը՝ Իրանից մեկ ուսանողի մոտ հաստատվել է 2019-nCoV կորոնավիրուսի առկայություն: Վերջինս փետրվարի 22-ին Բաքվից չվերթով ժամանել է Բելառուս:
Տեղեկության համաձայն՝ հիվանդը և նրա հետ շփում ունեցող անձինք տեղափոխվել են Մինսկի ինֆեկցիոն հիվանդանոցի մեկուսարան: Հիվանդի վիճակը բավարար է:
Բելառուսի առողջապահության նախարարությունը որոշել է փետրվարի 20-ից հետո ընկած ժամանակահատվածում Հարավային Կորեայից, Իրանից և Իտալիայից ժամանող բոլոր քաղաքացիների հետազոտություններ և լաբորատոր ախտորոշում անցկացնել:
Նշվում է նաև, որ կորոնավիրուսի առաջին դեպքն է գրանցվել Լիտվայում: Հիվանդացել է մի կին, որը փետրվարի 24-ին վերադարձել էր Իտալիայի Վերոնա քաղաքից:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ