Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպական դատարանը Բաքվին պարտավորեցրել է 25 հազար եվրո վճարել Խադիջա Իսմայիլովային

Փետրվար 28,2020 10:27

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է կայացրել ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովայի գործով, ըստ որի՝ Ադրբեջանի իշխանությունը պետք է վճարի 25 հազար եվրո:

Իսմայիլովան դիմել էր եվրոպական դատարան՝ բողոքելով 2014թ. անօրինական ձերբակալությունից, ինչի արդյունքում նա դատապարտվել էր 7.5 տարվա ազատազրկման՝ ֆինանսական մեքենայությունների, հարկերից խուսափելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքներով: Արևմտյան պետությունների կողմից ադրբեջանական իշխանությունների վրա ճնշումների արդյունքում, լրագրողի նկատմամբ պատիժը փոխարինվեց պայմանական ազատազրկմամբ՝ 1.5 տարի բանտում անցկացնելուց հետո:

ՄԻԵԴ-ը վճռել է, որ խախտվել են Իսմայլիովայի ազատության, անձնական անձեռնմխելիության, արդար դատական քննության, ազատ արտահայտվելու իրավունքները, ինչի հետևանքով լրագրողին որպես փոխհատուցում պետք է վճարվի 25 հազար եվրո:

Սա արդեն եվրոպական դատարանի  երկրորդ վճիռն է Իսմայիլովայի գործով: Ավելի վաղ դատարանն անօրինական էր ճանաչել լրագրողի անձնական կյանքին միջամտելը, երբ նրա բնակարանում գաղտնի տեսանկարահանում էր իրականացվել, իսկ կադրերը տարածվել էին համացանցում:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829