Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակարանի գնման վկայագրեր՝ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին

Փետրվար 27,2020 23:23

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այսօր մարզի ևս 7 ընտանիքի բնակարանի գնման վկայագրեր է հանձնել: Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու ծրագրում Արագածոտնի մարզից ընդգրկված է 30 ընտանիք, որոնցից 22-ին մարզպետարանը հանձնել է վկայագրերը, 8 ընտանիք նախընտրել է դրամական փոխհատուցում ստանալ՝ կիսակառույց շինություններն ավարտին հասցնելու համար: Շահառու ճանաչված ընտանիքներից 6-ն արդեն իսկ ձեռք են բերել բնակարաններ:

Մարզպետի հանձնարարությամբ՝ մարզպետարանի ոլորտային պատասխանատուները ակտիվ աշխատանքներ են իրականացնում մյուս ընտանիքների համար ևս հնարավորինս շուտ բնակարաններ գտնելու, դրանց վիճակը գնահատելու և գնման գործընթացում աջակցելու ուղղությամբ:

Զրույցի ընթացքում բնակիչներն ասացին, որ իրենց համար այս օրը բավականին երկար էր սպասված, երբ վերջապես կկարողանան իրենց սեփական տունն ունենալ ու շենացնել այն: ՀՀ կառավարությունը այս ծրագրով ամբողջությամբ կատարում է Արագածոտնի մարզի աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան ճանաչված ընտանիքներին բնակարանային փոխհատուցում տրամադրելու մինչ այս պահը պետության կողմից հաստատված պարտավորությունը:

Արագածոտնի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829