Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՌՀ-ն ամփոփել է մշտադիտարկման միջանկյալ արդյունքները

Փետրվար 27,2020 22:55

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ամփոփել և հրապարակել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեի քարոզչության ժամանակահատվածում վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ Հանձնաժողովի կողմից փետրվարի 17-ից 24-ն իրականացրած մշտադիտարկման արդյունքներն ու եզրակացությունը:

Մշտադիտարկման արդյունքների հիման վրա կազմված եզրակացության համաձայն՝ նշված ժամանակահատվածում վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից հեռարձակած հեռուստառադիոհաղորդումներում ՀՀ ընտրական օրենսդրությանը անհամապատասխանության խախտումներ չեն արձանագրվել:

Տեղեկացնենք նաև, որ հաշվետու ժամանակահատվածում քարոզչության կողմերի, պետական մարմինների, հասարակական և միջազգային կազմակերպությունների կողմից Հանձնաժողով պաշտոնապես ոչ մի բողոք չի ներկայացվել, իսկ վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստառադիոընկերությունների կողմից հեռարձակվող հաղորդումներում և հաղորդաշարերում «Այո» և «Ոչ» քարոզչության կողմերին տրվել են մասնակցության հավասար հնարավորություններ:

Մշտադիտարկման արդյունքները` այստեղ

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829