Լրահոս
Օրվա լրահոսը

Հաճույքով եմ պատրաստել այդ երեկոն՝ անկախ բոլոր խոչընդոտներից. Աննա Չալյան

Փետրվար 27,2020 22:25

ԲՊՀ հանրային կապերի և լրատվության բաժնի զրուցակիցը ԲՊՀ Ռուսաց և սլավոնական լեզուների ամբիոնի դասախոս, «Կենդանի խոսք» միջոցառման գեղարվեստական ղեկավար և կազմակերպիչ Աննա Ռաֆայելի Չալյանն է:

Տիկին Չալյան, հրաշալի միջոցառում էիք կազմակերպել: Կպատմեք մի փոքր՝  երբ էր միտքը հղացել, հատկապես ինչու էիք որոշել նման ձևաչափով միջոցառում կազմակերպել:

Շնորհակալ եմ Ձեր հարցերի և ուշադրության համար: Ձեր կողմից հնչեցրած գովասանքի խոսքերն ընդունում եմ հաճույքով, քանի որ այդ միջոցառման, ինչպես և նախորդների կազմակերպումը քրտնաջան աշխատանքի արդյունք է:

Այդ երեկոն անցկացնելու մտահղացումը ծագել էր դեռևս 18 ամիս առաջ, երբ ինձ մոտ ցանկություն առաջացավ համալսարանի 85-ամյակին Ռուսաց և սլավոնական լեզուների ամբիոնի անունից գրական-երաժշտական երեկոյի միջոցով վերհիշել համալսարանի հիմնադրման պատմությունը և նրա զարգացման որոշ փուլերը:

Կմանրամասնե՞ք, թե ինչու էր որպես միջոցառման խորագիր ընտրված «Կենդանի խոսք»-ը:

Այդ պահից ի վեր ինձ համար սկսվեց միջոցառման նախապատրաստական փուլը, որը ներառում էր պատմական փաստերի, ինչպես նաև թարգմանված գրականության ընթերցանության ու վերլուծության շրջանը: Հիացած էի, թե ինչպիսի հրաշալի մասնագետներ են աշխատել մեր լեզվահասարակագիտական համալսարանում, որտեղ ուշադրության կիզակետում են գտնվում լեզուն, կենդանի խոսքը և վերջիններիս անբաժանելի մաս կազմող մշակույթը: Մեծ ազդեցություն ունեցավ ինձ վրա նաև Իոսիֆ Բրոդսկու արտահայտած այն միտքը, որ խոսքը նրա համար կարծես Աստծուն ուղղված աղոթք լինի, որին նա ծառայել է իր ամբողջ կյանքի ընթացքում: Այդ պահից ի վեր «խոսք» եզրույթը դարձավ ինձ համար առանցքային: Եվ այդպես ծնվեց միջոցառման «Կենդանի խոսք» խորագիրը, որի նպատակն էր ընտրյալ բանաստեղծների խոսքի միջոցով Ռուսաց և սլավոնական լեզուների ամբիոնի անունից շնորհավորել համալսարանի բոլոր դասախոսներին և ուսանողներին ԲՊՀ-ի 85-ամյակի կապակցությամբ: Նպատակներից ևս մեկն էր հասկանալ, թե ինչ դեր է կատարում խոսքը իմ դասախոսական կյանքում, ուսանողի և ընդհանրապես յուրաքանչյուրի կյանքում:

Արդյոք ստացվե՞ց այն, ինչ ուզում էիք, և փոխանցվե՞ց Ձեզ այն ամբողջ էներգիան. որը ներդրել էիք:   

Թե ինչպիսի զգացմունքներ է արթնացրել և ինչպիսի էներգիա է փոխանցել բանաստեղծական խոսքը, կարող է դատել միայն հանդիսատեսը, իսկ ինչ վերաբերում է ինձ, ապա կասեմ, որ հաճույքով եմ պատրաստել այդ երեկոն՝ անկախ բոլոր խոչընդոտներից:

Եվս մեկ անգամ սևեռելով ուշադրությունը խոսքի ուժի վրա և օգտվելով այս առիթից՝ ցանկանում եմ շնորհակալական խոսքս ուղղել բոլոր ներկաներին և այն անհատներին, որոնք աջակցել են երեկոյի իրականացմանը՝ հատկապես միջոցառման բեմադրող ռեժիսոր Նաիրա Ստեփանյանին, երաժիշտ Արմեն Աղաջանյանին, Ռուսաց և սլավոնական լեզուների ամբիոնի դոցենտ Էրիկա Ավակովային՝ երեկոյի համակարգչային դիզայնը պատրաստելու համար, ինչպես նաև մեր հրաշալի դերակատարներին՝ ուսանողներին և աշակերտներին:

ԲՊՀ հանրային կապերի և լրատվության բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829