Կանանց և ընտանիքի հարցերով Իրանի փոխնախագահ Մասումե Էբթեքարի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, հաղորդում է IRNA գործակալությունը:
Բացի այդ կորոնավիրուսից մահացել է Վատիկանում և Եգիպտոսում Իրանի դեսպան Հադի Խոսրովշահին: Ինչպես հաղորդում են տեղի լրատվամիջոցները, Խոսրովշահին հոսպիտալացվել էր Թեհրանի հիվանդանոցներից մեկը, որտեղ նրա մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս: Ամենայն հավանականությամբ, նա վարակվել էր Ղոմ քաղաքում: Դիվանագետը 81 տարեկան էր: Վերջին տվյալներով՝ Իրանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի:
Ավելի վաղ կորոնավիրուս հայտնաբերվել էր նաև Իրանի առողջապահության փոխնախարարի և երկրի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով կոմիտեի ղեկավարի մոտ:
Ավելի վաղ հաղորդել էին, որ փետրվարի 27-ի դրությամբ կորոնավիրուս գրանցվել է աշխարհի 48 երկրներում, հաստատվել է հիվանդության ավելի քան 82 հազար դեպք՝ մեծ մասը Չինաստանում:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ